Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից;Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.; կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։
Ծրագիրը նպատակն է ուժեղացնել Հայաստանում մեդիա մասնագետների կարողությունները և հմտությունները տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության և իրական շահառուների թափանցիկության վերաբերյալ:
Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտին և ավարտվել 2024 թվականի հունիսին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

75․ ԱՄՆ ՄԶԳ Ռազամավարական հաղորդակցության աջակցության ծրագիր

Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն էր աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:

Ծրագիրն ուներ երեք փոխկապակցված բաղադրիչ․

Բաղադրիչ 1. Աջակցել պետական համակարգում արդյունավետ ռազմավարական հաղորդակցության
ինստիտուցիոնալ կառուցվածքի ներդրմանը և մարդկային ռեսուրսների կառավարմանը։
Բաղադրիչ 2. Ապահովել պետական համակարգում ռազմավարական հաղորդակցությանն առնչվող
տվյալահենք տեղեկատվության կառավարմանն ուղղված ինստիտուցիոնալ համակարգերի ներդրումը և կարողությունների զարգացումը։
Բաղադրիչ 3. Խթանել քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցությունը և հանրային
իրազեկումը։

Ծրագրի երեք փոխկապակցված բաղադրիչների ակնկալվող արդյունքերն են`

  • Ներդրվել են ինստիտուցիոնալ կայուն կառուցվածք և հաղորդակարգեր արդյունավետ ներքին,
    միջգերատեսչական և արտաքին ռազմավարական հաղորդակցության ապահովման նպատակով:
  • Բարելավվել են պետական համակարգերը, ինչպես նաև տեխնիկական ու մարդկային
    կարողություններն արդյունավետ, տվյալահենք, ուղերձների փորձարկման միջոցով մշակված և
    թիրախային ռազմավարական հաղորդակցություն ապահովելու նպատակով՝ հարցումների, ֆոկուս
    խմբային քննարկումների և հանրային տրամադրությունների վերլուծության կիրառմամբ:
  • Մշակվել են երկկողմանի հաղորդակցության արդյունավետ ռազմավարություններ, այդ թվում՝
    ինտերակտիվ քննարկումների վրա հիմնված հետադարձ կապի մեխանիզմներ, որոնց նպատակն է
    մեծացնել քաղաքացիների ներգրավվածությունը:

Ծրագիրն իրականացվել է «Քիմոնիքս Ինթերնայշնլ» կազմակերպության և ԻԱԿ-ի կողմից՝ որպես ենթակապալառու: Ծրագիրը սկսվել է 2024 թվականի մայիսին և ավարտվել 2029 թվականի հունիսին։

Skip to content