Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

«Աքիլլես» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ Ոստիկանության

2003 թ. մայիսի 13-ին «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն դիմել էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` խնդրելով հայտնել, թե ՀՀ կառավարության ո՞ր որոշմամբ կամ նորմատիվ ակտով է նախատեսված տրանսպորտային միջոցների վերագրանցման ժամանակ պետհամարանիշների փոխարինումը:

Նույն թվականի օգոստոսի 26-ին կազմակերպությունը ստանում է ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության պետ Ի. Իշխանյանի պատասխանը, որտեղ ասվում է, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: Իսկ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրական այլ ակտերով Ոստիկանությունը կազմակերպության պահանջով լիազորված չէ տեղեկատվություն տրամադրել:

2003 թ. հոկտեմբերի 20-ին «Աքիլլես» ՀԿ-ն դիմում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` խնդրելով պատասխանողին` ՀՀ ոստիկանությանը, պարտավորեցնել գրավոր հայտնել կազմակերպության պահանջած տեղեկատվությունը, ինչպես նաեւ պատասխանողից հօգուտ «Աքիլլես» ՀԿ-ի բռնագանձել 3000 դրամի չափով վճարված պետական տուրքի գումարը:

2003 թ. նոյեմբերի 28-ին Ոստիկանության պետավտոտեսչության վարչության պետը դատարանին է ներկայացնում իր առարկությունները: «Աքիլլես» ՀԿ-ի պահանջները համարելով անհիմն` վարչության պետ Ի. Իշխանյանը մասնավորապես պատճառաբանում է, թե «ՏԱ մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների տրամադրման ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի բացակայության պատճառով Ոստիկանությունը չի կարող տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:

2003 թ. դեկտեմբերի 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր Գ. Կարախանյան) մերժեց «Աքիլլես» կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության` հիմնավորելով նրանով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի` ՀՀ ոստիկանությունը հասարակական կազմակերպությանը տեղեկատվություն տալու լիազորությամբ օժտված չէ:

Skip to content