Տեսադարան

Տեսադարան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերն անհամատեղելի են բարձր պաշտոնի հետ. ԻԱԿ նախագահ Շ․Դոյդոյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի տաղավարում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավիճելիս մեդիադաշտը աղբանոց էր պիտակավորել, քանի որ նրան դուր չի եկել Civilnet-ի և միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ OCCRP-ի համատեղ հետաքննությունն իր ընտանիքի հետ կապված բիզնեսների մասին։

Շ. Դոյդոյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ քաղաքապետի խոսքերն անհամատեղելի են բարձր պաշտոնի հետ, և քաղաքապետն անհարմար վիճակից կարող էր դուրս գալ հակափաստարկներով, ոչ թե լրատվամիջոցներին թիրախավորելով ու պիտակավորելով, քանի որ լրատվամիջոցներն իրենց պարտականությունն են կատարում։

«Բարձրաստիճան պաշտոնյաները, Երևանի քաղաքապետը պարտավոր են դրսևորել հանդուրժողականություն հանրային քննադատության հանդեպ։ Լրագրողները գործել են բացարձակապես իրենց պարտականությունների, առաքելության շրջանակում», – ընդգծել է ԻԱԿ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Skip to content