Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

1. ԻԱԿ-ն ընդդեմ Գյումրու «Բեռլին» մոր եւ մանկան կենտրոն պոլիկլինիկա ՓԲԸ-ի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2005 թ. սեպտեմբերի 14-ին դիմել է Աբովյանի քաղաքապետ Կ. Իսրայելյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

  1. 2005 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում Աբովյան քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները,
  2. 2005 թ. բյուջեի պատճենը, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը 2-րդ եռամսյակի համար:

Աբովյանի քաղաքապետ Կ. Իսրայելյանը անպատասխան է թողել հարցումը, եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Ռոբերտ Ղազարյանը 11.11.2005 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան` վիճարկելու քաղաքապետի անգործությունը:  Առաջին նիստը նշանակվել էր 12.12.2005 թ.: Քաղաքապետարանի ներկայցուցիչը չներկայացավ, ինչի պատճառով էլ նիստը հատաձգվեց: Երկրորդ նիստը նշանակվեց 19.12.2005 թ.: Այս անգամ էլ գործը թողնվեց առանց քննության, քանի որ դատավորը գտնվում էր արձակուրդի մեջ:

ԻԱԿ-ի իրավաբանը հայցը հետ վերցրեց, քանի որ քաղաքապետը խոստացել էր տրամադրել տեղեկությունները։ Դրանց ամբողջական փաթեթը տրամադրվեց ԻԱԿ-ին 58 էջ ծավալով 2006 թ. օգոստոսի 12-ին։ Այսպիսով, տասնմեկ ամիս պահանջվեց ցանկալի արդյունքի հասնելու համար։

Skip to content