Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

3. ԻԱԿ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2005 թ. սեպտեմբերի 14-ին դիմել է Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

• 2005 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում Գյումրի քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները,
• 2005 թ. բյուջեի պատճենը, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը 2-րդ եռամսյակի համար:

Հարցմանն ի պատասխան` Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար պարոն Ա. Մազմանյանը հարցումն ուղարկելով 15 օր անց` 30.09.2005 թ.-ին, թիվ 1/3-09/2410 գրությամբ պատասխանել է. «Գյումրու ավագանու կայացրած որոշումներին եւ 2005 թ. բյուջեին կարող եք ծանոթանալ Գյումրիի ինտերնետային կայքից, որը պատրաստման ընթացքի մեջ է»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մարզային իրավաբան Արտուշ Գրիգորյանը 16.11.2005 թ. հայցադիմում ներկայացրեց դատարան` վիճարկելով Գյումրու քաղաքապետի անգործությունը եւ նրան պարտադրելով տրամադրել տեղեկությունները:

Սակայն հայցը հետ վերցվեց, քանի որ Գյումրու քաղաքապետարանը թեեւ ուշացումով, բայց դատարանի հայցադիմումը ստանալուն պես 2005 թ. նոյեմբերի 21-ին էլեկտրոնային փոստով Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրեց պահանջվող ողջ տեղեկատվությունը, ինչը նա կարող էր անել 1 ամիս առաջ` տեղեկություն ստանալու հարցումը ստանալուց անմիջապես հետո: Փաստորեն, մինչ դատական գործի սկիզբն արդեն դատարան դիմելու փաստն ունեցավ իր արագ եւ դրական ազդեցությունը։

Skip to content