Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:
Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

50. Մեդիա մենթորություն Հայաստանում

Ծրագիրն իրականացվել է Միջազգային մեդիա աջակցություն (International Media Support) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Այն մեկնարկել է 2020 թ. նոյեմբերի 26-ին և ավարտվել 2021 թ. ապրիլի 30-ին: 

Մեդիա մենթորություն Հայաստանում

Ծրագրի նպատակն է խթանել հետպատերազմյան իրավիճակի օբյեկտիվ և բարձորակ լրագրողական լրահոսի պատրաստմանը՝ ԵՄ երկրների փորձառու լրագրողների կողմից տեղական լրագրողների մենթորության և համատեղ նյութերի պատրաստման միջոցով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել 5 խոշոր և ազդեցիկ լրատվամիջոցների՝ պատերազմական ու ճգնաժամային իրավիճակներ լուսաբանող ներկայացուցիչների, ովքեր կհամագործակցեն տեղական լրագրողների հետ՝ լուսաբանելու հետպատերազմյան ճգնաժամը, հրադադարի փաստաթուղթը, դրա իրագործմանն առնչվող գործընթացներն ու մարդկային պատմությունները։

Ծրագրի առաջին փուլը ներառում էր.

  • Միջազգային մենթորների և տեղացի լրագորողների համատեղ շուրջ 18 օր դաշտային աշխատանք Հայաստանում և Արցախում՝ շարունակելով մենթորությունը նաև առցանց։
  • 5 մենթորական խմբերից յուրաքանչյուրի կողմից առնվազն երկուական լրագրողական նյութի պատրաստում և հրապարակում տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներում։

Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն

Ծրագրի 2-րդ փուլով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ կազմակերպել են 3 առցանց դասընթաց Երևանի պետական ​​համալսարանի ուսանող լրագրողների և 1 առցանց սեմինար տարբեր լրատվամիջոցների պրակտիկ լրագրողների համար (ընդհանուր առմամբ `4 հանդիպում): Հանդիպումներին մասնակցել են տարբեր կուրսերի ուսանողներ և պրակտիկ լրագրողներ:

Հանդիպումները եղել են հետևյալ թեմաներով.
– Լրագրողների անձնական և կիբերանվտանգությունը հակամարտությունների մասին հաղորդելիս,
– Հակամարտությունների հաղորդման գործնականությունը և մասնագիտական ​​էթիկան,
– Հակամարտությունների հաղորդման ընթացքում քաղաքացիական անձանց, զոհերի և ռազմագերիների անձնական տվյալների պաշտպանություն:

Հանդիպումների ձայնագրությունները՝ ստորև

Skip to content