Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:
Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

74. ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիր

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից «Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.» կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։

Ծրագիրը նախատեսված էր աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ և բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրն ուներ 4 հիմնական նպատակ․

  • ստեղծել դատական վարչարարության և գործերի կառավարման առավել արդյունավետ և գործուն համակարգեր,
  • աջակցել դատական հաստատությունների ինքնակարգավորման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը,
  • բարելավել իրավական և մասնագիտական կրթությունը,
  • խթանել արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման վերահսկումը համագործակցային գործողությունների միջոցով։
Skip to content