Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 29․ Որակյալ կրթություն ազգային փոքրամասնությունների համար

Ազգային փոքրամասնությունների կրթության խնդիրը «Միասին հանուն որակյալ կրթության իրավունքի» ծրագրի թիրախում է։

«Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնը» ԵՄ համաֆինանսավորմամբ և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացրել է «Միասին հանուն որակյալ կրթության իրավունքի» ենթադրամաշնորհայի ծրագիրը: Ծրագրի նպատակն է դիտարկել Հայաստանում ազգային փոքրամասնությունների, ազգային ինքնության և մշակույթի պահպանման, երեխաների կրթության որակի ապահովմանն ուղղված կառավարության ծրագրով նախատեսված գործողությունների որակը։ Ծրագրի թիմը նպատակ է ունեցել նաև ուսումնասիրել այդ նպատակով բյուջեով հատկացված միջոցների բաշխման համաչափությունը և ծախսերի թափանցիկությունն ու արդյունավետությունը: Դիտարկումն իրականացվել է Արմավիրիմարզի 5 եզդիաբնակ գյուղերում՝ Տանձուտում, Ֆերիկում, Արազափում, Երասխահունում, Արտաշատում։

«Մենք դիտարկել ենք ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրները:Նախաձեռնել էինք դիտարկել մեկ ազգային փոքրամասնության կրթական խնդիրներ, սակայն մեր հանդիպումների ընթացքում պարզ դարձավ, որ անհրաժեշտություն կա անդրադառնալ նաև ասորական համայնքի խնդիրներին, բացի եզդիական համայնքի խնդիրներից»,- նշում է ծրագրի ղեկավար Մարիամ Չախոյանը:

Ծրագրի շրջանակում կազմակերպվել են բազմաթիվ այցելություններ դեպի Արմավիրի մարզկենտրոն, 5 գյուղեր, Արարատի մարզի Դիմիտրով գյուղ, համագործակցել են Արարատի մարզի կրթության հարցերով պատասխանատուների հետ: Առկա խնդիրների վերաբերյալ քննարկումներ են եղել մարզպետի և տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Ծրագրի շրջանակում նախատեսված թվով 5 ֆոկուս-խմբային քննարկումների փոխարեն անցկացվել են 7-ը, որոնցից 2-ը ասորական, իսկ 5-ը եզդիաբնակ գյուղերում: Պատասխանատուները լսել են ԱՓ ներկայացուցիչներին, հաշվի են առնվել նրանց բոլորի կարծիքները: Եղել են հանդիպումներ նաեւ ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ: Ծրագրի շրջանակում հաջողվել է վեր հանել Դիմիտրով գյուղի ասորի երեխաների մայրենի լեզվի դասերին չմասնակցելու, դասագրքերի պակասի պատճառով առաջացած մի շարք լուրջ խնդիրներ։ Ծրագրի շրջանակներում վերհանված մի շարք այլ կարևոր խնդիրների թվում են եզդիերենի դասավանդման ոչ պարտադիր բնույթը, և խմբակները վարող ուսուցիչների սակավությունը։

Եզդի համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրան նշում է, որ ծրագրի շնորհիվ բարձրաձայնվել են այն բոլոր խնդիրները, որոնք համայնքն ունի կրթության ոլորտում:

«Դրանք հասցեագրվել են նաև ԿԳՆ նախարարությանը, Կրթության տեսչական մարմնին, ՄԻՊ գրասենյակին,նաև ԱՓ հասարակական խորհրդին: Կարևոր էր և եզակի դեպքերից մեկն էր, որ եզդիական կրթական խնդիրների մասին խոսում է ոչ եզդիական հասարակական կազմակերպությունը: Կարևորում եմ ՀԿ-ի հետ համագործակցությունը և այն, որ ՀԿ-ն ոչ միայն հայ երեխաների իրավունքների մասին է բարձրաձայնում, այլ նաև ազգային փոքրամասնություն համարվող երեխների, ինչպիսիք եզդիական և ասորական համայնքի երեխաներն են: Եվ շատ կարևորում եմ,որ մենք չենք անտեսվում»,- ասում է նա:

Ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր եղավ պարզել, որ Որոշ համայնքներում նախադպրոցական հաստատությունների բացակայությունը եզդի երեխաների որակյալ կրթությունն ապահովելու համար լուրջ խոչընդոտ է։ Համայնքի ներսում ուսման նկատմամբ ցածր հետաքրքրությունը, աղջիկների վաղ ամուսնության խնդիրը որևէ կերպ չեն հասցեագրվում պետության կողմից այն պատճառաբանությամբ, որ սա համայնքի սովորույթների ու ավանդույթների հարց է, և պետությունն անկարող է միջամտել։

Մինչդեռ ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումների ժամանակ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները հավաստել են, որ այս խնդիրները կարիք կա հասցեագրելու։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ աշխատել դրանց լուծման ուղղությամբ։ Ծրագրի ամենամեծ ձեռքբերումը հենց այն եղավ, որ պատասխանատու գերատեսչությունները, այդ թվում՝ պատգամավորները, մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներին՝ ցանկություն հայտնելով համատեղ լուծել դրանք։

  Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

Skip to content