Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:
Պետական մարմիններն օգտագործում են ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը: Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողված պատմություն 31. Քաղաքացիները մասնակցում են համայնքային բյուջեի կառավարմանը

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով» ծրագիրը: Այն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Իրազեկ Հայաստան» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում, Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ:

Ծրագիրն ուղղված է համայնքային բյուջեների բնապահպանական ծախսերի մշտադիտարկմանը և արդյունավետության գնահատմանը: Այդ նպատակով ՀԻՄԿ-ը ուսումնասիրություններ է անցկացնում Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Սպիտակ քաղաքներում:

Նախագծի շրջանակում նախատեսվում է բարձրացնել հանրության իրազեկության մակարդակը, հանրային մոնիտորինգի եւ վերահսկողության մեխանիզմների ներդրմամբ նպաստել համայնքային բյուջեի ձեւավորման ևւ կատարման թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, քաղաքացիական հասարակության, հանրության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ստեղծել երկխոսության հարթակ, հիմքեր ստեղծել 2020թ-ի մասնակցային բյուջեի ձևավորման համար:

Ծրագրի ղեկավար, համակարգող Մարի Չաքրյանը նշեց, որ իրենք ցանկանում են ցույց տալ՝ ինչ բնապահպանական խնդիրներ ունեն տեղական համայնքները և որքան գումար ունեն այդ խնդիրների վերացման, կանխարգելման համար:
«Մեզ համար կարևոր է նաև հանրության իրազեկումը, մարդկանց խրախուսումը, որպեսզի հնարավորինս ակտիվ մասնակցեն համայնքային բյուջեի թե՛ ձևավորման քննարկումներին, թե հետագա վերահսկողությանը»,- ասաց նա:
Երեք ամիսը մեկ համայնքներում ավագանու արտահերթ նիստ է հրավիրվում, որտեղ ներկայացվում է նաև բյուջեի կատարողականի եռամսյակային հաշվետվություն, ինչը բաց է հանրության համար:

«Սակայն, ինչպես նկատում ենք, հանրությունը հետաքրքրված չէ, չի հավատում, որ ինչ-որ բան կարող է փոխել, իր առաջարկը կարող է հաշվի առնվել, և մենք ուզում ենք փորձել կոտրել այդ կարծրատիպը: Մշակում ենք նաև օնլայն գործիք, որով քաղաքացին կարող է մուտք գործել տվյալ հարթակ, տեսնել իր համայնքի բյուջեի ուղղությունները, խնդիրները, իր հայեցողությամբ նշել, թե որ խնդիրն է համարում առաջնահերթ և բյուջեի որ մասը ինչ խնդրի լուծմանը կհատկացներ»,- հավելեց Մարի Չաքրյանը:

Ծրագրով իրազեկման միջոցառումներ են անցկացվում Ալավերդի, Ախթալա, Սպիտակ համայնքներում, որտեղ համայնքապետարանի ներկայացուցիչը ներկայացնում է համայնքի բյուջեն, իսկ իրենք ներկայացնում են այն գործիքները, որոնց միջոցներով հանրությունը տեղեկանում է՝ ինչպես կարող է մասնակցել իր համայնքի, մասնավորապես բյուջեի կառավարմանը:

  Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

Skip to content