Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 34. Տաթևի բնակիչներն այսուհետ առավել իրազեկված են, թե ինչպես է ծախսվում համայնքային բյուջեն

Սյունիքի մարզում հարկերի հավաքագրման ամենացածր տոկոսը Տաթև համայնքում է: Հիմնական պատճառը բնակիչների անվճարունակությունն է և այն, որ հստակ քաղաքականություն չի մշակվում հարկերի գանձման, համայնքային բյուջեն սեփական ռեսուրսների հաշվին համալրելու ուղղությամբ: Ոլորտը բարեփոխելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինասավորմամբ իրականացնում են «Մասնակցենք համայնքի զարգացմանը» ենթադրամաշնորհային ծրագիրը:

Ծրագրի համակարգող Անժելա Ստեփանյանի խոսքով իրենց նպատակն էր բազմաբնակավայր Տաթև համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև վստահության միջավայր ձևավորել սեփական եկամուտների հավաքագրման ավելացման և նպատակային օգտագործման գործընթացներում : Ծրագրի շրջանակում անցկացվել են ուսումանասիրություններ Տաթև համայնքի Շինուհայր, Խոտ, Հարժիս, Սվարանդ, Հալիձոր, Տանձատափ բնակավայրերում:

«Քննարկումներ են անցկացվել Գորիս համայնքում հյուրանոցային ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ՝ հյուրանոցային հարկի ներդրման անհրաժեշտության մասին: Ծրագրում մի քանի կետերի ենք անդրադաձել. առաջին փուլը հարցումների իրականացումն էր պարզելու համար, թե բնակիչները ինչքանով են տեղյակ՝ ինչպես է ծախսվում իրենց տված հարկերը, 2-րդ փուլը հարցազրույցներ էր ՏԻՄ ներկայացուցիչների հետ, մասնավորապես համայքի ղեկավարի, տեղակալի հետ, շատ երկար աշխատել ենք ֆինանսիստների հետ»,- նշում է Անժելա Ստեփանյանը:

Տաթևի համայնքապետարանում աշխատող առաջատար մասնագետ Արման Սերոբյանը համագործակցությունը շատ է կարևորում.

«Ես՝ որպես բնակիչ և համայքապետարանի աշխատող, շատ եմ կարևորում նմանատիպ ծրագրերը, միջոցառումները: Դրանք բարձրացնում են բնակիչների իրազեկվածությունը, նրանք սկսում են գիտակցել, որ պետք է հարկ վճարեն, իսկ համայնքապետարանը պետք է կիրառի այն մեխանիզմները, որոնք մշակվել են այս համագործակցություն ընթացքում»,- ասում է նա:

Ծրագրի շրջանակում կատարվել է համայնքի պաշտոնական կայքի որոշումների վիճակագրական տվյալների ուսումնասիրություն և համեմատում, իրականցվել են հարցումներ, որոնց արդյունքում բնակիչները տեղեկացվել են, թե ինչի վրա են ծախսվում իրենց վճարած հարկերը: Տեղի են ունեցել նաև քննարկումներ, որոնց մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչները և բնակիչները :

Ծրագրի 4 ամիսների ընթացքում շոշափելի արդյուներ են գրանցվել. ստեղծվել է վերլուծական տվյալների բազա Տաթև համայնքում եկամուտների հավաքագրման ցածր մակարդակի իրական պատճառների վերաբերյալ, բարձրացել է բնակիչների իրազեկության աստիճանը: Բնակիչների 60-70%-ը տեղյակ է համայնքի 2019 թվականի բյուջեի եկամուտներից և նախատեսվող ծախսերից: Դրականորեն փոխվել է շահառու բնակավայրերի բնակիչների 55-60 %-ի վերաբերմունքը հարկերի վճարման անհրաժեշտության վերաբերյալ: Ակտիվ խմբերի կամավորների միջոցով տեղեկատվական թռուցիկներ են տարածվել թիրախային բնակավայրերում բյուջեն ավելի թափանցիկ դարձնելու և փոխվստահությունն ամրապնդելու նպատակով:

 Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

Skip to content