Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 30․ Գորիսում երիտասարդները համայնքային քաղաքականություն են մշակում

Գորիսում ավելի քան հինգ հազար երիտասարդ համայնքային քաղաքականություն է մշակում համայնքի ավագանի ներկայացնելու համար։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում մեկնարկել են «Երիտասարդները հանուն ապագայի» ենթադրամաշնորհային ծրագիրը:

«Ծրագրի գաղափարը մենք վաղուց ունեինք: Խնդիրն այն էր, որ միշտ բոլոր օղակներում կարևորվել է պետական իշխանության և քաղաքացիական հասարակության կողմից երիտասարդների դերը երկրի զարգացման գործընթացներում բարձրացնելը: Սակայն այլ հարց էր, թե ինչ իրավիճակում ենք մենք, և ինչքանով են երիտասարդները ներգրավված մարզերում, տեղական ինքնակառավարման գործընթացներում, ինչքանով են մասնակցություն ունենում որոշումների կայացման գործընթացին և ընդհանրապես ինչքանով է իրենց ձայնը լսելի: Նախագծեցինք ծրագիրը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աջակցությամբ կյանքի ենք կոչում: Այս ծրագրի հիմնական նպատակն այն է, որ մենք մշակենք համայնքի երիտասարդական քաղաքականություն, որտեղ հստակ սահմանված կլինի, թե առաջիկա տարիների համար որոնք են այն հիմնական ուղղությունները, որոնք հուզում են երիտասարդներին: Այս քաղաքականությունը կունենա մեկ տարվա պլան, որը կնախանշի, թե ինչ քայլեր և գործողություններ են պահանջվում այդ ընդհանուր քաղաքականությունը կյանքի կոչելու համար, և այդ քաղաքականությունը պետք է հաստատվի ավագանու կողմից և եկող տարվանից բյուջետավորվի»,- նշում է ծրագրի ղեկավար Արտաշես Տոռոզյանը:

«Երիտասարդները հանուն ապագայի» ենթադրամաշնորհային ծրագրի թիրախային խմբեր են ընտրվել Գորիս խոշորացված համայնքի երիտասարդների հետ աշխատող կառույցները, ՏԻՄ-ը, և ուսումնական հաստատությունները: Ծրագրին մասնակցում են 18-30 տարեկան ավելի քան հինգ հազար երիտասարդներ:

Ծրագրի երիտասարդ մասնակիցներից Սոնա Ալավերդյանը նշում է, որ ծրագրի հիմնական նպատակն էր բարձրացնել երիտասարդների ակտիվությունը, իրազեկել համայնքային խնդիրներին, և քննարկել այդ խնդիրները, ուստի այս ծրագիրն իրենց հնարավորություն է տվել խոսքը փոխարինելու քայլերի:

Մեկ այլ մասնակցի՝ Մարիամ Գյուրջյանի խոսքով էլ առհասարակ փոքր համայնքում յուրաքանչուր ծրագիր իր ազդեցությունն է ունենում համայնքի զարգացման գործում և հենց այդ ծրագրերից մեկն էլ այս ծրագիրն է, որի ընթացքում երիտասարդները ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ հնարավորություն են ունենում հաայնքում խոսել երիտասարդների դերի մասին:

«Առհասարակ շատ է խոսվում, որ համայնքում երիտասարդների դերը պետք է մեծ լինի, իսկ քննարկումների ժամանակ տարբեր կարծիքներ են լինում, իսկ ինտերակտիվ քննարկումների արդյունքում էլ ավելի են կենտրոնանում և մտքեր են փոխանակում միմյանց հետ»,- նշում է երիտասարդ մասնակիցը:

  Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

Skip to content