Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 1․ ԻԱԿ-ը նախաձեռնել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մշակման և ընդունման գործընթացը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախաձեռնեց ու հաջողությամբ իրականացրեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մշակման եւ ընդունման գործընթացը 2003 թ.-ին։ Սա եղավ Կենտրոնի առաջին հիմնական ու կարևոր քայլը Հայաստանում տեղեկատվության ազատության ապահովման ճանապարհին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, համախմբելով մի խումբ լրագրողների, հասարակական կազմակերպություննների ներկայացուցիչների և պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանին և Վարդան Բոստանջյանին, ստեղծեց աշխատանքային խումբ, որի շուրջ 2 տարվա աշխատանքի շնորհիվ մշակվեց և խորհրդարանին ներկայացվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: 2003թ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որը միջազգային հանրության և ոլորտի մասնագետների կողմից ճանաչվեց որպես աշխարհում լավագույններից մեկը: Սա բացառիկ դեպք էր, երբ քաղաքացիական հասարակությունը կարողացավ ակտիվորեն և արդյունավետորեն համագործակցել կառավարության և Ազգային ժողովի հետ՝ մշակելով առաջադեմ օրենսդրական ակտ:

Skip to content