Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ ստեղծելու արդյունավետ, տվյալների վրա հիմնված և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից «Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.» կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2027 թվականի սեպտեմբերին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը Հայաստանում

Ծրագիրն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի մարտին և կավարտվի 2024 թվականի հունիսին։

Ծրագրի խնդիրներն են․

  • Խթանել տեղական մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ռազմավարական ներգրավվածությունը ապատեղեկատվության դեմ պայքարում:
  • Նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարում մասնավոր հատվածի դերի վերաբերյալ միջտարածաշրջանային փորձի փոխանակմանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվողում են հետևյալ գործողությունները․

  • Մշակել Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության գործողությունների ծրագիր։
  • Իրականացնել մեդիա գրագիտության սեմինարներ մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար։
  • Իրականացնել հետազոտություն՝ բացահայտելու ապատեղեկատվական հիմնական նարատիվները և դերակատարներին։
  • Պետական և մասնավոր հատվածների մասնակցությամբ մշակել առաջարկություններ՝ նվազագույնի հասցնելու ապատեղակտվության տարածումն ու ազդեցությունը:

————————————-

 

Skip to content