2014թ.-ի հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում կառավարությունը հավանություն տվեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանի երկրորդ գործողությունների ծրագրին: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմ ի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջին ծրագիրը հաջողությամբ ավարտվել է 2013 թվականին: “Երկրորդ ծրագիրը կազմվել է կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկների հիման վրա և ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն:
Ծրագրի նպատակն է խթանել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը”,- Արմենպրեսի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ երկրորդ գործողությունների ծրագրով Կառավարությունը հանձն է առնում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք նպատակաուղղված են կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը, միտված են տեղեկատվության մատչելիության խթանմանը և կոռուպցիայի վերացմանը:
ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ 2014-2016թթ.
ԿԳ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ