Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ ինքնագնահատաման համակարգի ներդրում. աշխատանքային քննարկում ՏԱ պատասխանատուների հետ

Օգոստոսի 29-ին կայացավ Տեղեկատվության ազատության ինքնագնահատման մեխանիզմների ներդրման վերաբերյալ դասընթաց-քննարկումը նախարարությունների հասարակայնության հետ կապերի բաժինների և ՏԱ պատասխանատուների շուրջ 25 ներկայացուցiչների հետ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԲԿԳ-Հայաստան քարտուղարության հետ համատեղ կազմակերպել էր այս հանդիպումը՝ ներկայացնելու ԲԿԳ հայաստանյան Գործողությունների 5-րդ ծրագրի 3-րդ հանձնառության իրականացման ընթացքը, որով նախատեսվում է Տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգ ներդնել պետական մարմիններում:

Մասնակիցներին ներկայացվեց Տեղեկատվության ազատության ինքնագնահատման ուղեցույցը, որով սահմանվել են այն նվազագույն չափանիշները/հարցերը, որոնց համապատասխանելու միջոցով տեղեկություն տնօրինողը կարող է իրականացնել տեղեկատվության ազատության վիճակի գնահատում: Դասընթացը վարեց ՏԱ փորձագետ Գևորգ Հայրապետյանը:

Քննարկման հիմնական թեմաներն էին.

  • Տեղեկատվության ազատության պարտականությունների պատշաճ իրականացման նախադրյալների ստեղծումը
  • Տեղեկատվության ազատության պրոակտիվ ապահովումը
  • Տեղեկատվության ազատության ռեակտիվ ապահովումը

 

Միջոցառումն իրականացվել է «Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագծի աջակցությամբ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի միջոցներից:  

ՏԱ ինքնագնահատման ուղեցույց

Skip to content