Հուլիսի 18-ին տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի քննարկումը ՀՀ կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Աշխատանքային քննարկումը կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ՀՀ Կառավարության հետ համատեղ ԵԱՀԿ երևանի գրասենյակի աջակցությամբ։
ԲԿԳ աշխատանքային քննարկման նպատակն էր հանրությանը ներկայացնել ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը, քննարկել նախագծում ներառված ՀՀ կառավարության հանձնառությունները, իչպես նաև ամրապնդել քաղաքացիական հասարակություն- կառավարություն համագործակցությունը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Գուրգեն Դումանյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց. «ՀՀ կառավարությունը հավատարիմ է Բաց կառավարման գործընկերության արժեքներին և քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ շարունակելու է հետևողական ջանքեր գործադրել՝ ուղղված պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը: Կառավարությունը կարևորում է նմանատիպ աշխատանքային քննարկումների անցկացումը, որոնք ապահովում են արդյունավետ համագործակցություն և կառուցողական երկխոսություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև»:
ԵԱՀԿ երևանի գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մկքոյը ողջույնի խոսքում նշեց. «Կարծում եմ` վերանայելով գործողությունների շրջանակը, որոնք նպաստում են թափանցիկությաննն ու հաշվետվողականությանը` Հայաստանն այսօր կատարեց մի կարևոր քայլ առաջ: Այս ջանքերով կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը` վարելու բաց երկխոսություն քաղաքացիական հասարակության հետ, որը հաջողելու դեպքում` ի վերջո կօգնի ամրապնդել վստահությունը երկրում ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ»:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ ՇուշանԴոյդոյանն ընդգծեց, որ քաղաքացիական հասարակություն –կառավարություն երկխոսությունն առանցքային սկզբունքն է՝ ապահովելու ԲԿԳ արժեքները. «Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը հաշվի առնի քաղաքացիական հասարակության առաջարկությունները և դիրքորոշումները Հայաստանի՝ 2014-2016 թթ. Գործողությունների ծրագրի վերաբերյալ: ԻԱԿ –ը համախմբում է քաղաքացիական հասարակության ջանքերը՝ կոչ անելով կառավարությանը հավակնոտ ու կարևոր հանձնառություններ ստանձնել` թափանցիկության և հրապարակայնության բարձրացման ուղղությամբ»:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը բաց և թափանցիկ կառավարության ապահովման ուղղությամբ: Նա մասնավորապես նշեց. «Պետությունն առաթին հերթին պետք է գործուն մեխանիզմներ, որոնք թույլ կտան առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին, քաղաքացիներին մասնակցել երկրի կառավարման գործընթացներին, այս հանդիպումը ևս մեկ երաշխիք է, որ շարունակվում է համագործակցության գործընթացը Կառավարության և քաղհասարակության միջև՝ ուղղված բաց կառավարման գործընթացներին»: Այնուհետև նա նշեց այն հիմնական էլեկտրոնային գործիքները, որոնց ներդրումն ապահովում է կառավարության աշխատանքների հաշվետվողականության և թափանցիկության ապահովումը :
Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ Ռոզա Վարդանյանը ներկայացրեց ԲԿԳ հայաստանյան երկրորդ գործողությունների ծրագրի նախագծում ընդգրկված հիմնական ուղղություններն ու հանձնառությունները:
ԲԿԳ Գործողությունների ծրագրի նախագիծը մշակվել է դեռևս 2013 թվականի սեպտեմբերին կառավարության առաջարկների հիման վրա: Այնուհետև հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության առաջարկությունները ստանալու նպատակով նախագիծը տեղադրվել է www.ogp.am կաքում: Զուգահեռաբար նախագիծը մի քանի անգամ քննարկվել է համապատասխան աշխատանաքային խմբի նիստերի ժամանակ (մասնավորապես՝ 2013թ. սեպտեմբերի 9, 2013թ. նոյեմբերի 26): Հանրային քննարկումները շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ 2014թ. ապրիլի 5-6-ը Աղվերանում կազմակերպել է «ԲԿԳ-Հայաստան. թափանցիկություն և հաշվետվողականություն. համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև» աշխատանքային քննարկումը: Միջոցառման ընթացքում քննարկվել է ինչպես ծրագրի նախագիծը, այնպես էլ վերջինիս առնչությամբ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացրած նոր առաջարկությունները: Ամբողջական փաթեթը ներկայացվել էր կառավարությանը, որի հիման վրա էլ և մշակվել էր Գործողությունների երկրորդ ծրագրի վերջնական նախագիծը:
ԲԿԳ աշխատանքային խմբի անդամներ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը և Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրին նախագծի վերաբերյալ քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկությունների ամփոփ պատկերը: «Գործողությունների ծրագրի մշակման գործընթացում բավականին ակտիվ է եղել քաղաքացիական հասարակությայն ներկայացուցիչների մասնակցությունը: Այսօրվա նախագծում ներառված 11 հանձնառություններից 7-ը առաջարկվել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: Սա արդեն իսկ խոսում է մասնակցային գործընթացում դրական տեղաշարժերի մասին», – նշեց Լիանա Դոյդոյանը՝ միաժամանակ հավելելով, որ այնուհանդերձ փաստաթուղթը ամբողջական և հավակնոտ չի կարելի համարել, քանի որ այստեղ ԲԿԳ շատ կարևոր արժեքներից մեկը՝ տեղեկատվության ազատության ոլորտը բավականին թերի է ներառված:
Լևոն Բարսեղյանի գնահատականն էլ այսպիսին էր. «Փաստաթուղթը նախորդի համեմատ որակական առումով բավականին լավն է, իսկ իր սպասելիքների համեմատ՝ թույլ: Որակական առումով քաղաքացիական հանրությունը դեռևս անելիքներ ունի առաջիկա ծարագրերում առավել մեծ ներդրում ունենալու առումով»,- նշեց Լևոն Բարսեղյանը` կոչ անելով ներկայներին չմոռանալ, որ քաղհասարակությունը ԲԿԳ նախաձեռնության մեջ թեև շատ կարևոր, բայց միայն խորհրդատվական գործառույթ ունեն և ի վերջո որոշումներն ընդունողը Կառավարությունն է:
Աշխատանքային քննարկման երկրորդ հատվածում ԲԿԳ հայաստանյան անկախ հետազոտող Արտակ Քյուրումյանը ներկայացրեց ԲԿԳ գործողությունների ծրագրերի հանձնառություններին ներակայացվող հիմնական պահանջները, գնահատման մեթոդոլոգիան:
Հանդիպման վերջում մասնակիցները, ամփոփելով նախագծի շուջ հնչած կարծիքներն ու դիտարկումները, քննարկեցին գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում քաղհասարակության և Կառավարության համագործակցության հետագա քայլերը: Կազմակերպիչները առաջարկեցին բոլոր մասնակիցներին մինչև Կառավարության կողմից նախագծի վերջնական հաստատումը, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ԲԿԳ աշխատանքային խմբին ներկայացնել ծրագրի նախագծում խմբագրություններ և փոփոխություններ անելու իրենց առաջակությունները: Նախագծի հաստատումից անմիջապես հետո ՀՀ Կառավարությունը կսկսի նախագծում ներառված 11 հանձնառությունների իրականացումն` ըստ ժամանակցույցի: