Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:
Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

58. Հայաստանում իրական շահառուների տվյալների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

Ծրագրի առաջնային նպատակն էր ՔՀԿ-ների և լրագրողների համար իրականացնել մի շարք աշխատաժողովներ՝ իրական շահառուների (ԻՇ) կոնցեպտի, սահմանման և տվյալների վերլուծության վերաբերյալ, ինչպես նաև իրազեկվածության բարձրացմանը միտված արշավ՝ հասարակությանը Հայաստանում ԻՇ վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումներին ծանոթացնելու նպատակով:

Ծրագրի ընթացքում իրականացվել են.
1. Աշխատաժողովներ

Աջակցել ՔՀԿ-ների համար ԻՇ վերաբերյալ աշխատաժողով կազմակերպելու հարցում

2. Իրազեկվածության բարձրացմանը միտված արշավ

  • «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպության և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) համար նախագծվել է հաղորդակցման պլան՝ ներառելով ջատագովության և  իրազեկվածության մակարդակի բարձրցման համար անհրաժեշտ նյութեր, ռազմավարություն, հիմնական ուղերձներ, դրանց տարածման հիմնական խողովակները և ակնկալվող արդյունքները։
  • Պատրաստել են ՀՀ-ում ԻՇ օրենսդրական կարգավորումների, ընթացիկ փոփոխությունների, հանրային հասանելիություն ունեցող ինֆորմացիայի և դրանից օգտագտվելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն պարունակող ամփոփ տեղեկատվական թերթիկներ:
  • Տպել և տարածել են տեղական կարիքների և խորհրդատուի ռազմավարության վրա հիմնված նյութեր:

Ծրագրի իրականացմանն աջակցել է «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպությունը: Ծրագիրը մեկնարկել  է 2021 թ. հոկտեմբերի 1-ին և ավարտվել 2022 թ. հունվարի 31-ին:

Skip to content