Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։
Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից;Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.; կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

16. “ՏեՂեԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆեՐԻ ՀԱՄԱՐ”

Ծրագիրն իրականացվել է Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ։ Տեւողությունը` 6 ամիս (2007թ. սեպտեմբերի 1 – 2008 թ. փետրվարի 29)։    Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տեղեկատվության ազատությունը հայկական ԶԼՄ-երի համար` իրականացնելով համապարփակ հետազոտություն լրատվական դաշտում: Ծրագրի նպատակն է. · ամփոփել լրագրողների գործունեությունը 2003թ. Տեղեկատվության ազատության մասին Օրենքի ընդունումից հետո. ուսումնասիրել, թե որքան արդյունավետ է գործում Օրենքը լրագրողների և պետական մարմինների համար, · պարզել, թե որքանով են լրատվամիջոցների ներկայացուցիչները գիտակցում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը և որքանով են Օրենքի դրույթները կիրառում իրենց պրակտիկայում, · պարզել կառավարության, ԱԺ նիստերի, ընտրությունների, դատարանների մատչելության մակարդակը, · պարզել Օրենքի առավելություններն ու թերությունները. ինչն է խանգարում լրագրողներին մասնագիտական պարտականությունները կատարելիս և ինչ մեխանիզմներով են պաշտպանում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը, · կազմակերպել երկխոսություն լրատվամիջոցների և պետական մարմինների հասարակության հետ կապերի  ծառայությունների միջև, · մշակել երկրի առանձնահատկությունները հաշվի առնող առաջարկներ փաթեթ` ուղղված կառավարությանն ու ԶԼՄ-երին` պաշտպանելու լրագրողների` տեղեկատվություն ստանալու իրավունքը և բարելավելու հայկական լրատվական դաշտը ՏԱ ոլորտում:   Վերոնշյալ նպատակներին հասնելու համար. – կիրականացվի համապարփակ վերլուծություն լրատվական դաշտի ՏԱ ոլորտում, – կհրատարակվեն հետազոտության արդյունքները, – հետազոտությունը հրապարակայնորեն կներկայացվի հասարակությանը: Արդյունքում` · կգնահատվի լրատվամիջոցների ներկայացուցիչների պատկերացումը տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքի մասին, · կուսումնասիրվի և կամփոփվի լրագրողների պրակտիկան 2003թ. ՏԱ Օրենքի ընդունումից հետո,       · կբացահայտվեն ՏԱ օրենքի առավելություններն ու թերությունները լրագրողների համար, կկազմակերպվի երկխոսություն լրատավամիջոցների և պետական մարմինների հասարակության հետ կապերի ծառայությունների միջև, կմշակվի երկրի յուրահատկությունները հաշվի առնող առաջարկներ փաթեթ` ուղղված կառավարությանն ու ԶԼՄ-երին` պաշտպանելու ժուռնալիստների` տեղեկատվություն ստանալու իրավունքը և բարելավելու հայկական լրատվական դաշտը ՏԱ ոլորտում:

Skip to content