Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ի դիտարկումները և առաջարկությունները ՏԱ մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Ներկայացնում ենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիտողությունները և առաջարկությունները «Հանրային տեղեկատվության մասին» օրենքի նախագծի շրջանակներում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ

ՏԱ նախագծի հիմնական առաջարկը ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրումն է, սակայն, նշված հոդվածի առաջարկվող խմբագրությունը խիստ անորոշ է, չհիմնավորված և խնդրահարույց:

  1. Առաջարկվում է հանել գործող օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պարտադիր հրապարկման ենթակա տեղեկությունների ցանկը։ Նախագծի հիմնավորմամբ պարզ չէ, թե ինչու է առհասարակ անհրաժեշտ նման բովանդակային փոփոխություն կատարել ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածում, ՏԱ օրենքից հանել պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը։ Տեղեկության պրոակտիվ հրապարակումը պետության հրապարակայնության և թափանցիկության կարևոր բաղադրիչ է, ուստի, անկախ նրանից, թե այլ օրենքներով հրապարակման ենթակա ինչպիսի տեղեկությունների շրջանակ կամ ցանկեր կնախատեսվեն՝ կարևոր է, որ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների նվազագույն ցանկը ՏԱ մասին օրենքում պահպանվի։
  2. Առաջարկվող որոշ կարգավորումներ որեւէ կերպ արտացոլված չեն ՏԱ գործող օրենքի այլ դրույթներում և, ըստ էության, ՏԱ մասին ՀՀ օրենքի կարգավորման առարկայից դուրս են: Օրինակ, ՏԱ մասին օրենքի առաջարկվող խմբագրությամբ 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիցենզային պայմանագրի շրջանակում տեղեկությունների օգտագործման մասին կարգավորումը, 4-րդ մասով սահմանված թվային ձևաչափով բաց տվյալների հասանելիության տեխնիկական կանոնը: Դրանք պետք է ներառվեն և բացվեն «Հանրային տեղեկատվության մասին» օրենքի նախագծի շրջանակներում՝ առանց դրանք ՏԱ մասին օրենք բերելու:
  3. Առարկայազուրկ է նաև բաց տվյալների հասկացության սահմանումը ՏԱ մասին օրենքում, քանի որ այդ հասկացությունը չեն բացահայտվում ՏԱ մասին օրենքում, այլ հանդիպում են «Հանրային տեղեկատվության մասին» նախագծում: Ուստի, առաջարկում ենք դրանք քննարկել Հանրային տեղեկատվության մասին օրենքի շրջանակում:
  4. Առարկայազուրկ է նաև տեղեկությունների տրամադրման հասկացություն սահմանելը, քանի որ նշված հասկացությունը ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածից բացի այլևս օրենքում չի քննարկվում, միաժամանակ, տեղեկությունների մատչելիությունն ամբողջությամբ բացհայտվում է ՏԱ մասին օրենքի 3-րդ և 7-րդ հոդվածներում և չի ներառում տեղեկություն ստանալու հարցմանը պատշաճ կարգով պատասխանելը:
  5. Առաջարկում ենք ՏԱ մասին օրենքին անդրադառնալ միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է ապահովել այդ օրենքի կապը «Հանրային տեղեկատվության մասին» օրենքի հետ։

Մասնավորապես, առաջարկում ենք կատարել հետևյալ փոփոխությունները՝ այն դեպքում, եթե ստորև նշված հարցերը «Հանրային տեղեկատվության մասին» օրենքի շրջանակում լիարժեք կդիտարկվեն.

  • գործող ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել, ինչի պարագայում տեղեկությունները թվային ձևաչափով կամ բաց տվյալների քաղաքականությանը համապատասխան հրապարակելու առանձնահատկություններն ամբողջությամբ կարող են քննարկվել «Հանրային տեղեկատվության մասին» օրենքի նախագծի շրջանակներում:
  • Ուժը կորցրած ճանաչել ՏԱ մասին օրենքի 5-րդ հոդվածը՝ Տեղեկատվությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը
  • Ուժը կորցրած ճանաչել ՏԱ մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  • Ուժը կորցրած ճանաչել ՏԱ մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ 4) սահմանել իր կողմից բանավոր և (կամ) գրավոր տեղեկությունների տրամադրման կարգը։

 

Միևնույն ժամանակ, հորդորում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մշակել բացառապես քաղաքացիական հասարակության հետ քննարկումների արդյունքում։

Տես նաև՝

ՏԱ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը խնդրահարույց է

Անհապաղ հեռացնել օրենքի նախագիծը. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայտարարությունը

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը կփոփոխվի

Քաղհասարակությունը դժգոհ է օրենքի փոփոխությունների նախագծից

 

Skip to content