Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացնում է Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության հումանիտար մարզային կենտրոնների հասցեները, պատասխանատու անձանց հեռախոսահամարները:
Տվյալները մշակվել են Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի irazekum.am տվյալների հիման վրա:
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
Ի հավելումն, հայտնենք, որ Արցախից Հայաստան մուտք գործած և դեռևս հաշվառում չանցած անձինք կարող են հաշվառվել՝
- Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններում,
- Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնում (հասցե՝ Մաշտոցի 3),
- Երևանի վարչական շրջանների աշխատակազմերում (թաղապետարաններում),
- Փարաքար համայնքի Մշակույթի տանը (հասցե՝ Նաիրի 40)։
Բժշկական օգնություն
Բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: Անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող մոտակա բժշկական կազմակերպություն կամ զանգահարել 114 թեժ գծին։
Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 552-495 հեռախոսահամարով։
Հրատապ աջակցություն ստանալու նպատակով անհարժեշտ է լրացնել կարիքները e-soc.am հարթակում կամ զանգահարել 114 թեժ գծին: