«Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն-Վրաստանը», Ինֆորմացիայի ազատության կենտրոն-Հայաստան և WatchDog.md-Մոլդովա կազմակերպությունները համատեղ սկսում են նոր նախագիծ, որի նպատակն է միավորել Վրաստանում, Հայաստանում և Մոլդովայում հակաարևմտյան քարոզչության և ապատեղեկատվության դեմ պայքարող կազմակերպություններին։ Ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հմտանալ Բաց աղբյուրների հետազոտություն (Open Source Intelligence – OSINT) ապատեղեկատվության հակազդման գործիքների օգտագործման մեջ:
OSINT-ը հրապարակայնորեն հասանելի տեղեկատվության և տվյալների ձեռքբերում, հավաքում և վերլուծություն է: Օրինակ՝ աշխարհագրական վայրերի որոշում, փոփոխված տեսա և ֆոտո նյութերի սկզբնաղբյուրների նույնականացում և այլն: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվողները տեղեկատվություն կստանան նաև ապատեղեկատվության դեմ պայքարի այլ կարևոր մեթոդների մասին: Ծրագրի երկրորդ փուլում ներգրավված կազմակերպությունները կդառնան հակաարևմտյան քարոզչության և ապատեղեկատվության դեմ ստեղծված միջազգային ցանցի անդամ։
- Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես կարելի է հայտնաբերել ապատեղեկատվությունը և որո՞նք են դրա դեմ պայքարելու ամենաարդյունավետ ուղիները:
- Ցանկանու՞մ եք իմանալ` ինչպես կարելի է տեղորոշել տվյալները, գտնել կեղծ տեսանյութերն ու լուսանկարները:
- Գիտե՞ք խոսակցական անգլերեն:
Եթե այս հարցերին «այո» եք պատասխանել, ապա դիմեք և մասնակցեք «Ապատեղեկատվության firewall. զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հմտությունները՝ բացահայտելու և հակազդելու հակաարևմտյան ապատեղեկատվությանը» անվճար դասընթացին:
Դասընթացը տեղի կունենա առցանց՝ հոկտեմբերի 16-19-ը։
Հետաքրքրված յուրաքանչյուր կազմակերպություն դասընթացին մասնակցելու համար կարող է առաջադրել առավելագույնը երեք աշխատակցի: Անհրաժեշտ է foi@foi.am էլեկտրոնային փոստին ուղարկել հետևյալ տեղեկությունները՝ նամակի վերնագիր նշելով Ապատեղեկատվության դասընթացի հայտ կամ Disinformation Firewall OSINT.
- համառոտ տեղեկատվություն կազմակերպության մասին (առավելագույնը 150 բառ),
- իրականացված համապատասխան նախագծեր (առավելագույնը 500 բառ),
- առաջադրված թեկնածու(ներ)ի կարճ ինքնակենսագրականը,
- անհատ ակտիվիստները պետք է տրամադրեն ուղեկցող նամակ, որը հիմնավորում է նախագծին ձեր մասնակցության կարևորությունը (առավելագույնը 500 բառ):
Դիմելու վերջնաժամկետը 2023թ.-ի օգոստոսի 31 է:
Դասընթացի լեզուն անգլերենն է: Դասընթացը վարելու է լեհական «Info Ops Polska» կազմակերպությունը:
Ծրագրին աջակցում է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը (ԱլԳ ՔՀՖ), Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Այս պաստառը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակությունը բացառապես պատասխանատվություն է կրում «Ռազմավարական հաղորդակցության կենտրոն – Վրաստան»-ը և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: