Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՆԳՆ բոլոր աշխատակիցները «որակյալ աշխատանքի կատարման» համար պարգևատրվել են

Ի պատասխան ԻԱԿ-ի տեղեկություն ստանալու հարցմանը՝ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նախարարության և դրա ենթակա մարմինների բոլոր աշխատակիցները, այդ թվում ոստիկանները, պարգևատրվել են: 

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցում էր ուղարկել Ներքին գործերի նախարարին՝ ստանալու հետևյալ հարցերի պատասխանները. 

  1.  2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարության առանձին ստորաբաժանումների, Ոստիկանության աշխատակիցներին, ծառայողներին տրվե՞լ է արդյոք պարգևավճար, դրամական աջակցություն, խրախուսանք:
  2. Եթե, այո, խնդրում ենք տրամադրել պարգևավճարներ և այլ դրամական աջակցություն հատկացնելու վերաբերյալ իրավական ակտերի պատճեները (նախարարի, առանձին ստորաբաժանումների ղեկավարների հրաման, որոշում և այլն) :
  3. Տրամադրել պարգևավճար և դրամական այլ աջակցություն ստացած աշխատակիցների, ծառայողների ցանկը՝ ներառելով հատկացված գումարի չափը: 

Նախարարությունից այսօր՝ հոկտեմբերի 3-ին ստացված պաատսխանով հայտնում են, որ 

  1. ՀՀ ներքին գործերի նախարարի 12.09.2023 թվականի թիվ 813-Ա հրամանով ներքին գործերի նախարության և ենթակա մարմինների ծառայողներին (աշխատողներին) որակյալ աշխատանքի կատարման համար հատկացվել են պարգևատրում։ 
  2. ՀՀ ՆԳ նախարարի վերը նշված հրամանով պարգևատրում է հատկացվել ՀՀ ներքին գործերի նախարարության և ենթակա մարմինների ծառայողներին (աշխատողներին) որակյալ աշխատանքի կատարման համար՝ յուրաքանչյուրին 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ գումարով, բայց ոչ ավելի քան մեկ պաշտոնային դրույքաչափը։ Պարգևատրման համար հիմք է հանդիսացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասը։ Այն է, պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
  3. – 3-րդ հարցի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը գաղտնագրման ենթակա տեղեկատվություն է (հիմք՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաս, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, ՀՀ կառավարության գաղտնի որոշումը ոստիկանության զորքերի թվաքանակի վերաբերյալ, ՀՀ ոստիկանության պետի 27.10.2020թ. թիվ 11-Ն հրամանի 23-րդ կետ)։

 

 ԻԱԿ հարցում

ՆԳՆ պատասխան 

 

 

Skip to content