Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մասնավոր հատվածի հզորացում

Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։ Այն սկսվել է 2024 թվականի դեկտեմբերին և կավարտվի 2025 թվականի հուլիսին։

Ծրագիրն նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

  • Կայուն երկխոսության հարթակի ձևավորում։ Նախատեսվում ձևավորել համագործակցության հարթակ՝ Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային հայեցակարգի և դրա Գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցերը քննարկելու համար։
  • Հայեցակարգի մշտադիտարկում։ Նախատեսվում է մշակել ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգի մշտադիտարկման գործիք և մեթոդաբանություն՝ ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգն ու դրանից բխող գործողությունների ծրագրի մշտադիտարկման նպատակով։ Ծրագրի շրջանակում կպատրաստվի և կհրապարակվի առնվազն մեկ մշտադիտարկման զեկույց։
  • Մասնավոր հատվածի հաշվետվողականության ու թափանցիկութայն խթանում։ Նախատեսվում է մշակել ինքնագնահատման առցանց ուղեցույց բիզնեսի համար՝ գնահատելու, թե որքան թափանցիկ և հաշվետու են իրենց գործունեության մեջ, ինչպես նաև ինչպիսին է էթիկայի և անվտանգության ապահովման մակարդակը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել «Թափանցիկ և հաշվետու բիզնես․ անվտանգություն և բարեվարքություն» աշխատաժողով ՓՄՁ-ների համար՝ ինքնագնահատման ուղեցույցը ներկայացնելու և հաշվետվողականության, թափանցիկության շրջանակում տեխնիկական անվտանգության և տեղեկատվության կառավարման ապահովման վերաբերյալ հարցերը քննարկելու նպատակով։
  • Մասնավոր հատվածին աջակցող գործիք՝ տեղեկատվական բարեվարքության պահպանության համար։ Նախատեսվում է մասնավոր հատվածի համար մշակել համապարփակ ուղեցույց ՝ նրանց տեղեկատվական բարեվարքության պահպանման համար անհրաժեշտ գիտելիքով և գործիքներով զինելու նպատակով։

 

Skip to content