Ու՞մ կարելի է դիմել տեղեկություն ստանալու համար
Տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարդիկ կարող են տեղեկություն ստանալ.
- պետական կառավարման մարմիններից,
- տեղական ինքնակառավարման մարմիններից,
- պետական հիմնարկներից,
- պետական և տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից,
- հանրային նշանակության կազմակերպություններից,
- այս կազմակերպությունների պաշտոնատար անձանցից:
Յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա, որն էլ և պարտավոր է ժամանակին եւ պատշաճ ընթացք տալ տեղեկություն ստանալու հարցումներին:
Հանրային նշանակության կազմակերպություններն են՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, առևտրի, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները (օրինակ, մասնավոր բուհերը, դպրոցները, հիվանդանոցները և այլն):
Ուշադրություն
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու նշված տեղեկատվություն տնօրինող մարմիններին և ստանալու այդ տեղեկությունը:
Տեսահոլովակը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագծի աջակցությամբ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի միջոցներից: Բովանդակության պատասխանատուն բացառապես Ինֆորմացիայի ազատության կենտրոնն է, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրամիության տեսակետները: