էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով լրագրողները և ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձինք կարող են պետական մարմիններին ուղղել առցանց հարցում, դիմում կամ բողոք, հետևել նամակի ընթացքին՝ հսկիչ համարի միջոցով, ստանալ պատասխանը հենց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստին, ամրագրել հանդիպում հանրային ծառայություններից օգտվելու կամ պաշտանատար անձին հանդիպելու համար։
2020 թվականից e-request հարթակով հացումներ ուղարկելու և այցելություն ամրագրելու համար անհրաժետ է մուտք գործել համակարգ, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են տեսանյութում։
Տեսանյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: