Տեսադարան

Տեսադարան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ. ի՞նչ է տալիս այն լրագրողներին

Ինչպե՞ս դիմել պետական մարմիններին հիմնավոր և փաստարկված տեղեկություններ ստանալու համար:
Այս հնարավորությունը տալիս է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը, որի միջոցով պետական մարմիններին լրագրողները կարող են ուղարկել հարցումներ և ստանալ պաշտոնական պատասխաններ։

e-Request.am-ը լրագրողներին տալիս է շուրջօրյա հասանելիություն․ լրագրողները կարող են օնլայն հարցումներ ուղարկել ցանկացած ժամի, ցանկացած վայրից՝ առանց պետական հաստատություններ այցելելու: Այս հարթակի միջոցով ստացված բոլոր տվյալները պաշտոնական են, ինչը բարձրացնում է դրանց վստահելիությունը և կիրառելիությունը հատկապես  լրագրողական հետաքննություններում: Բացի վերոգրյալից՝ հարթակի միջոցով հարցում ուղարկելու գործընթացն անվճար է, պարզ և արագ՝ առանց լրացուցիչ ջանքերի։
Ավելին՝ տեսանյութում

Տեսանյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:

Skip to content