Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի քննարկում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի քննարկում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ կառավարության հետ համատեղ հուլիսի 18 -ին կազմակերպում է աշխատանքային քննարկում ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի շուրջ: Միջոցառմանն աջակցում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակը:

ԲԿԳ աշխատանքային քննարկման նպատակն է հանրությանը ներկայացնել ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը, քննարկել նախագծում ներառված ՀՀ կառավարության հանձնառությունները, իչպես նաև ամրապնդել քաղաքացիական հասարակություն- կառավարություն համագործակցությունը:

ԲԿԳ Գործողությունների ծրագրի նախագիծը մշակվել է դեռևս 2013 թվականի սեպտեմբերին կառավարության առաջարկների հիման վրա: Այնուհետև հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության առաջարկությունները ստանալու նպատակով նախագիծը տեղադրվել է www.ogp.am կաքում: Զուգահեռաբար նախագիծը մի քանի անգամ քննարկվել է համապատասխան աշխատանաքային խմբի նիստերի ժամանակ (մասնավորապես՝ 2013թ. սեպտեմբերի 9, 2013թ. նոյեմբերի 26): Հանրային քննարկումները շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ 2014թ. ապրիլի 5-6-ը Աղվերանում կազմակերպել է «ԲԿԳ-Հայաստան. թափանցիկություն և հաշվետվողականություն. համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև» աշխատանքային քննարկումը: Միջոցառման ընթացքում քննարկվել է ինչպես ծրագրի նախագիծը, այնպես էլ վերջինիս առնչությամբ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացրած նոր առաջարկությունները:

Աշխատանքային քննարկմանը նախ կներկայացվի ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը, այնուհետև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց մեկնաբանություններն ու կարծիքները կհայտեն: Առանձին բաժնում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը կներկայացնի Տեղեկատվության ազատության դերը ԲԿԳ համատեքստում, կնշի ՏԱ ոլորտում այն խնդիրները, որոնք անհրաժեշտ են լուծել բաց և թափանցիկ կառավարման համակարգի ամրապդման համար:

Skip to content