Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ անկախ լիազոր մարմնի/հանձնակատարի ինստիտուտի ներդրումը Հայաստանում․ հետազոտություն

Տեղեկատվության ազատության (ՏԱ) իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որի բացակայության պայմաններում մարդու համար էապես դժվարանում է այլ  իրավունքների իրականացումը: Այս իրավունքի պատշաճ ապահովումը և որոշումների կայացման թափանցիկությունը բարձրացնում են պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը՝ խթանելով ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը։ Պետական մարմինների հրապարակայնությունը, ինչպես նաև թե՛ լրագրողական համայնքին, և թե՛ հանրությանը տեղեկատվության ժամանակին և որակյալ տրամադրումը, հիմնարար դեր ունեն նաև թվային դարաշրջանում արագ տարածվող ապատեղեկատվությունը կանխելու գործում։

Կարևորելով տեղեկություն ստանալու իրավունքն ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, ընդունվել են տեղեկատվության ազատության վերաբերյալ իրավական ակտեր («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք)։ ՏԱ իրավունքն ամրագրվել է սահմանադրություններում (ՀՀ սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներ) և միջազգային իրավական ակտերում:

Այս վերլուծության շրջանակում վեր են հանվել տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի ստեղծման անհրաժեշտությունը Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունների համատեքստում՝ հաշվի առնելով ՏԱ ոլորտում արձանագրված թե՛ ձեռքբերումները, և թե՛ բացթողումները։ Ներկայացրել ենք նաև տարբեր երկրներում գործող  անկախ լիազոր մարմինների մոդելները, դրանց գործառույթների ամփոփ նկարագիրը։ Ներկայացրել ենք նաև առաջարկներ՝ Հայաստանում ՏԱ անկախ լիազոր մարմնի ստեղծմանն աջակցելու նպատակով։

 

Տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի/հանձնակատարի ինստիտուտի ներդրումը Հայաստանում

Skip to content