2005 թ. նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Արմավիրի մարզային իրավաբան Արթուր Մկրտչյանը դիմել էր Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի գյուղապետ պարոն Մկրտումյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.
– 2005 թ.-ի ընթացքում հողահատկացումների (սեփականության եւ վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները:
– Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները:
– Ի՞նչ գնով են դրանք հատկացվել:
Լուկաշինի գյուղապետարանը հարցումը թողեց անպատասխան:
Կենտրոնը 19.12.2005 թ. կրկնակի հարցում ուղարկեց Լուկաշինի գյուղապետարան: Այն եւս մնաց անպատասխան:
2006 թ. հունվարի 13-ին ԻԱԿ-ը դիմեց Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման եւ տեղեկատվությունը տրամադրելու պահանջով:
Տեղեկատվության ազատության իրավունքի խախտման եւ տեղեկատվությունը տրամադրելու մասին հայցն ընդդեմ Լուկաշինի գյուղապետարանի 2006 թ. հունվարի 27-ին առաջին իսկ նիստին բավարարվեց։