Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

7. ԻԱԿ-ն ընդդեմ Արմավիրի քաղաքապետարանի

14.09.2005 թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Արմավիրի մարզային իրավաբան Արթուր Մկրտչյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

• 2005 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Արմավիրի քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները,
• 2005 թվականի բյուջեի պատճենը, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը 2-րդ եռամսյակի (ապրիլ-հունիս ամիսների) համար:

Հարցմանն ի պատասխան` քաղաքապետ պարոն Խլղաթյանը 20.09.2005 թ. թիվ 998 գրությամբ պահանջեց տրամադրել «հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենը, գրությունը ձեւակերպել համապատասխան թղթի վրա եւ վճարել մատուցված ծառայության դիմաց` համայնքի ավագանու կողմից սահմանված կարգով»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուղարկեց կրկնակի հարցում` այս անգամ ձեւաթղթի վրա: Հարցումում կրկին նշվեց, որ ԻԱԿ-ը պատրաստ է վճարել 10 էջից ավել տեղեկատվության պատճենահանման ծախսերը` համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի: Հարցումում նշվեց նաեւ, որ կազմակերպության կանոնադրության պատճենը տրամադրելու պահանջը չի բխում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Արմավիրի քաղաքապետը կրկնակի հարցումը թողեց անպատասխան: Հետագայում նա բանավոր տեղեկացրեց, որ պահանջվող տեղեկատվությունը կտրամադրի միայն ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանին անձամբ հանդիպելուց, հարցման նպատակները պարզելուց հետո, այնինչ` համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4 կետի` դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը:

13.02.2006 թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան: 2006 թ. մարտի 6-ին նշանակված առաջին նիստը հետաձգվեց քաղաքապետարանի ներկայացուցչի խնդրանքով: Դատական երկրորդ նիստը նույնպես հետաձգվեց` այս անգամ արդեն քաղաքապետարանի ներկայացուցչի չներկայանալու պատճառով: Քաղաքապետարանի ներկայացուցիչը ներկա չէր նաեւ դատական 3-րդ նիստին` 21.03.2006 թ., որի ժամանակ էլ դատավորը վճիռ կայացրեց հայցվոր կազմակերպության օգտին` ամբողջությամբ բավարարելով հայցը:

Skip to content