Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:
Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

70. Տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը բիզնես համայնքի վրա

Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հուլիսի 1-ին և ավարտվել 2023 թվականի դեկտեմբերին։

Ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն պատժամիջոցներից խուսափելու հնարավորությունների շրջանակը պարզելու նպատակով և մշակվել դրանք իրագործելու ուղեցույց։

Հետազոտության արդյունքների հիման վրա ԻԱԿ-ը մշակել է քաղաքականության ճանապարհային քարտեզ, որը ներկայացնում է պատժամիջոցներից խուսափելու մեթոդները։ Հետազոտական թիմը առանձնացրել է այն օրենքների և կանոնակարգերի շջանակը, որոնց բարեփոխուները կարող են նվազեցնել պատժամիջոցների հավանականությունն և/կամ օգնել խուսափել պատժամիջոցներից:

Ճանապարհային քարտեզի նախագիծը քննարկվել է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ վերահաստատելու ներկայացված արդյունքներն ու առաջարկությունների փաթեթը և քննարկելու դրա իրականացման արդյունավետ մեխանիզմները։

Skip to content