Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Ուսուցում աշակերտների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ուսուցում աշակերտների համար

Մարտի 7-ին Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտները  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետներին բազմաթիվ հարցեր տալու հնարավորություն ունեցան։ Նրանց այցելել էին կենտրոնի փորձագետներ Պապին Մուրադյանը և Գևորգ Հայրապետյանը,  ինչպես նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Սարուխանյանը, ովքեր «Իրավունք» առարկա դասավանդող ուսուցչուհի Ռուզաննա Զաքարյանի մասնակցությամբ աշակերտներին ներկայացրին  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները: Աշակերտներին հիմնականում հետաքրքրում էր` արդյո՞ք իրենք հարցումներ ուղարկելու իրավունք ունեն, թե ոչ, իսկ երբ տեղեկացան, որ օրենքը տարիքային սահմանափակում չի դնում, որոշեցին իրենք ևս հարցումներ ուղարկել տարբեր գերատեսչություններ և արդյունքների մասին տեղյակ պահել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին: Օրինակ աշակերտները կարող են հարցումներ ուղարկել Կրթության եւ գիտության  նախարարին, թե ինչու է 10-ամյա կրթությունը փոխարինվելու 12-ամյայով կամ տնօրենին հարցնել, թե երբ են իրենց «Գրաբար» առարկայի դասագրքեր տրվելու: Փորձագետները ներկայացրին նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին տարբեր գերատեսչություններ ուղարկած՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների  հարցումների արդյունքները: Թեպետ  ուսանողների 53% – ին տրվել էր լիարժեք պատասխան, սակայն ինքնատիպ ու զավեշտալի պատասխաններն էլ քիչ չեն եղել: Կարելի է պատկերացնել՜ թե որքան ինքնատիպ ու զավեշտալի կլինեն աշակերտների ուղարկած հարցումների պատասխանները, եթե պաշտոնյաներից մեկն,  օրինակ,  ուսանողի հարցմանը պատասխանել էր այպես. «Ուսանողն ո՞վ է, որ հարցում ուղարկի»: Աշակերտների հետ այս հանդիպման գաղափարը ծնվել էր փետրվարի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Ինչպես օգտագործել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով աշխատանքային քննարկման արդյունքում։ Քննարկմանը ներկա ուսուցիչներն ու ուսանողները պայմանավորվել էին առաջիկայում տեղեկատվության ազատությանը նվիրված հատուկ դասեր անցկացնել Երևանի դպրոցներում։ Ահա եւ առաջին դասը:

Skip to content