Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻՇ հայտարարագրման թեմայով դասընթաց բիզնես համայնքի համար

Բիզնես համայնքի շուրջ 120 ներկայացուցիչներ մասակցել են իրական շահառուների հայտարարագրման թեմայով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած թվով չորս խորհրդատվական հանդիպում-դասընթացներին։ 2023 թվականի մայիս և հունիս ամիսներին կազմակերպված հանդիպումների նպատակն էր օգնել բիզնես համայնքին գտնելու բովանդակային ու տեխնիկական այն հարցերի պատասխանները, որոնք ծագում են ԻՇ հայտարարագիրը ներկայացնելուց առաջ, ընթացքում և հետո։

Հանդիպումները կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի CIPE կողմից ֆինանսավորվող «Վերացնել կլեպտոկրատիան՝ զարգացնելով իրական շահառուների թափանցիկությունը» ծրագրի շրջանակում։

CIPE-ի հայստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը նշում է, որ ԻՇ թափանցիկության նախաձեռնության շրջանակում Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել։ «Գործընթացը սակայն դեռևս մեկնարկային փուլում է, ու մեզ համար ակնհայտ է, որ առնվազն մեր շահառուները՝ բիզնես համայնքի ներկայացուցիչները, դեռևս հստակ չեն պատկերացնում ԻՇ հայտարարագրման դերակատարությունը և դրա ազդեցությունը մասնավոր հատվածի վրա»։

Հանդիումները բաժանած էին երեք պայմանական մասի, որոնցից յուրաքանչյուրի ներկայացման համար ԻԱԿ-ը ներգրավել էր ոլորտի փորձագետ բանախոսների։ Հանդիպման առաջին հատվածում մասնկիցերը իրավաբան Արմեն Սարգսյանի հետ քննարկում էին իրական շահառուների թափանցիկության նախաձեռնության ռիսկերը և հնարավորությունները բիզնեսի համար։

Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը ներկայացնում էր Անձնական տվյալների պաշտպանությունը իրական շահառուների հայտարարագրման համատեքստում։

Հանդիպումների ամփոփոչ մասի բանախոսը՝ ԻՇ ոլորտը կարգավոող լիազոր մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ Հռիփսիմե Իսկանդարյանը, մանրամասն ներկաացնում էր ԻՇ հայտարարագրման և վարչական վարույթին առնչվող բովանդակային ու տեխնիկական խնդիրների լուծման մեխանիզմները, ինչես նաև պարզաբանում ԻՇ տվյալների թարմացման համար անհրաժետ պետտուրքի վճարման առանձնահատկությունները։

Skip to content