Մեր նպատակն է պաշտպանել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
Արդեն 23 տարի է ԻԱԿ-ը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: 
ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

Մեր նպատակն է պաշտպանել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
Արդեն 23 տարի է ԻԱԿ-ը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: 
ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

Շուշան Դոյդոյանը 2001թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահն է: Շ. Դոյդոյանը տեղեկատվության ազատության իրավունքի ջատագովներից է, ով նախաձեռնել և նպաստել է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի ընդունմանը (2003թ.): Տկն. Դոյդոյանն առաջին կինն է, ով 2015 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանն արժանացել է Ազատության պաշտպան  մրցանակին: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում Հայաստանում գործող միջազգային կառույցները իրենց գնահատանքն են հայտնում այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից։

Շուշան Դոյդոյանը Երևանի պետական համալսարանի դոցենտ է: 1997թ.ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իսկ 2004թ.ին՝ իրավաբանության ֆակուլտետը: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում արդեն 18 տարի դասավանդում է “Լրագրողական էթիկա”, “ԶԼՄ օրենսդրություն” “ԶԼՄ կարգավորում եւ ինքնակարգավորում” հեղինակային առարկաները: Տկն. Դոյդոյանը բանասիրական գիտությունների թեկնածու է 2001թ.ից: Մասնագիտացել և Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Կենտրոնական Եվրոպայի համալսարանում (Բուդապեշտ) և Մոսկվայի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում։

2003թ.ից մինչ օրս “Լրագրողներ առանց սահմանների” միջազգային կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում: 2004-2006 և 2010-2014թ.թ.-ին Շուշան Դոյդոյանը Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի ղեկավար կոմիտեի անդամ է: Նա նաև Եվրոպայի տեղեկատվության մատչելիության կազմակերպության հիմնադիր անդամ է: 

Տկն. Դոյդոյանն իրականացրել է փորձագիտական աշխատանք և տասնյակ ուսուցումներ ԵԱՀԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Գերմանիայի զարզարգացման գործակալության համար և աջակցությամբ ՏԱ և Բաց կառավարման գործընկերության ոլորտներում։ 

2011թ.ից Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղարն է, որը ԶԼՄ վեճերի լուծման արտադատական մարմին է (անձնական կյանքի գաղտնիություն, զրպարտություն վիրավորանք, ատելության խոսք և այլ հարցերի շուրջ)։ Որպես լրագրող 1996-2003թ.թ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում, Հետաքննող լրագրողների ընկերակցությունում և Ինտերնյուսում։  

Շոջշան Դոյդոյանը 2015թ.-ի հոկտեմբերի 9-ից ստանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը և ղեկավարել Գործակալությունը մինչև 2017 թվականի նոյեմբեր:

Շուշան Դոյդոյանը 60-ից ավել գիտական հոդվածների հեղինակ է, երկու տասնյակ գրքերի, մենագրությունների և դասագրքերի հեղինակ: 

Skip to content