Մեր նպատակն է պաշտպանել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
Արդեն 23 տարի է ԻԱԿ-ը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: 
ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

Գևորգ Հայրապետյանն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանն է 2005 թ.-ից: 2012 թվականից ԻԱԿ Վարչության անդամ է: 

2015 թ.-ի դեկտեմբերից ստանձնել է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետի պաշտոնը, այնուհետ՝ 2018թվականից մինչև 2023 թվականի օգոստոսը ղեկվարել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը և ղեկավարել Գործակալությունը մինչև 2017 թվականի նոյեմբեր:

2007 թ.-ին Գեւորգ Հայրապետյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, 2006 թ.-ին` ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Իրավաբանական կլինիկան: Ավարտական աշխատանքի թեման է “Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում”: 2015թ.-ին ստացել է մագիստորսի կոչում: Մագիստրոսական թեզի թեման է “Տեղեկատվության ազատության նոր մարտահրավերները”: Տեղեկատվության ազատության ոլորտում վերապատրաստում է անցել Ուկրաինայում (Կիեւ, 2005) եւ Չեխիայում (Պրահա, 2007): Տեղեկատվության ազատության փորձագետ է:

Հեղինակել է Տեղեկատվության ազատության վերաբերյալ 9 գիրք: Հեղինակել է նաեւ տեղեկատվության ազատության եւ պետական մարմինների հրապարակայնության, պաշտոնական փաստաթղթերի մատչելիության, վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ շուրջ 30 հոդված եւ վերլուծություն:

Skip to content