Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:
Պետական մարմիններն օգտագործում են ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը: Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողված պատմություն 25. ՃՈ-ն տրամադրել է տեղեկությունն ու փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը

2017 թվականի նոյեմբերի 24-ին կայացված որոշմամբ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրեց ՃՈ-ին փոխհատուցել ԻԱԿ-ի կրած ծախսերը 50.000 ՀՀ դրամի չափով:

Չտրամադրված տեղեկությունների համար ԻԱԿ-ը ՃՈ-ին էր դիմել դեռևս 2015թ.-ի մայիսի 22-ին՝ խնդրելով տեղեկություններ ճանապարհային տեսախցիկների և լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: ՃՈ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: Ուստի, 2015 թ.-ի հունիսի 26-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ վարչական դատարան` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության այն գործողությունները կամ անգործությունը, որով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում պատասխան չէր տրամադրվել ԻԱԿ-ի կողմից տեղեկատվության հարցմանը, ինչպես նաև պարտավորեցնել ՃՈ-ին հնգօրյա ժամկետում տրամադրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2015 թվականի մայիսի 22-ին գրավոր հարցմամբ հայցված տեղեկությունը:

Այն բանից հետո, երբ ԻԱԿ-ն արդեն հայցով դիմել էր դատարան, ՃՈ-ն տրամադրել էր 2015 թ.-ի մայիսի 22-ի հարցման պատասխանը ուստի, ԻԱԿ-ը հրաժարվեց հայցապահանջից՝ ՃՈ-ին պարտավորեցնել տրամադրել տեղեկատվությունը:

2015 թ.-ի դեկտեմբերի 22-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարել էր ԻԱԿ-ի հայցը` ոչ իրավաչափ ճանաչելով ՀՀ ճանապարհային ոստիկանության անգործությունը: Դրանից հետո ԻԱԿ-ը ևս մեկ անգամ դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ՃՈ-ի ոչ իրավաչափ անգործության հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման մասին հայցով: Փոխհատուցման պահանջով հայցը բավարարվեց 2017 թ. նոյեմբերի 24-ին։

Skip to content