Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:
Պետական մարմիններն օգտագործում են ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը: Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 23․ Ամբողջական տեղեկություններ 84 պետական մարմինների ծառայողական մեքենաների մասին

2015 թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմեց 84 պետական մարմինների` խնդրելով տրամադրել ծառայողական ավտոմեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը եւ պետ. համարանիշը: Ստացված տեղեկությունները մշակվեցին եւ տեղադրվեցին ԻԱԿ-ի www.givemeinfo.am հարցումների էլեկտրոնային շտեմարանում եւ www.padavat.am կայքում, որը ծառայողական մեքենաների հանրային մոնիթորինգի հարթակ է:

ԻԱԿ-ի կողմից հավաքված այս ամբողջական տեղեկատվությունը հնարավորություն է տալիս քաղաքացիներին եւ լրագրողներին վերահսկել եւ ստուգել, թե ինչքանով են նպատակին օգտագործվում ծառայողական մեքենաները պաշտոնյաների կողմից, արդյոք օգտագործվում են պաշտոնական գործառույթների իրականացման, թե անձնական նպատակների համար: Ծառայողական մեքենաների մասին տեղեկությունները հնարավորություն են տալիս լրագրողներին բացահայտել պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը եւ հրապարակայնացնել դրանք:

Skip to content