Մայիսի 21-22-ը Աղվերանում անցկացվեց «Ապատեղեկատվության դեմ պայքար․ բիզնեսի հետ, բիզնեսի համար» խորագրով աշխատաժողովը՝ բիզնես ընկերությունների և նրանց միավորող կառույցների մասնակցությամբ։ Աշխատաժողովին մասնակցել են երկու տասնյակից ավելի բիզնեսի և բիզնեսին աջակցող կառույցների ներկայացուցիչներ։
Երկօրյա աշխատաժողովը կազմակերպվել էր Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Ապատեղեկատվության դեմ պայքար մասնավոր հատվածում» ծրագրի շրջանակում:
Հանդիպման նպատակն էր ոչ ֆորմալ միջավայրում ոլորտի մասնագետների հետ քննարկել գործարար համայնքի վրա ապատեղեկատվության ազդեցության հնարավոր ռիսկերն ու խնդիրները, քարտեզագրել դրանց կանխարգելման և արդյունավետ հակազդեցության հնարավորությունները։
Բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հայաստանյան ներկայացուցիչ Լուիզա Այվազյանը։
Շուշան Դոյդոյանը խոսել է ապատեղեկատվության մասին, դրա հնարավոր հետևանքների, ռիսկերի, գործարար համայնքի վրա բացասական ազդեցության մասին, անդրադարձել նաև բիզես համայնքի կողմից մեծ միջոցներ հատկացվող գովազդային արտադրանքին և ընդգծել, թե ապատեղեկատվության տարածումը ինչպես է վնասում այս գործընթացներին։
«Դուք որպես գործարար համայնքի ներկայացուցիչներ հաճախ դրամական մեծ ներդրում եք կատարում գովազդային նյութերի համար հիմնականում տարբեր լրատվամիջոցներում։ Մենք կոչ ենք անում նախքան գովազդ պատվիրելը անպայաման ստուգել, թե տվյալ լրատվամիջոցը որքանով է բարեխիղճ իր լրագրողական վարքագծի պահպանման առումով օրինակ, որքանով են ակտվիորեն ներգրավված զրպարտության և վիրավորանքի դատական գործընթացներում։ Եթե դուք չունեք դա ուսումնասիրելու հնարավորություններ կարող եք գործընկեր կազմակերպություններից ճշտել նախքան որևէ գովազդ պատվիրելը․ քանի որ որևէ գովազդ պատվիրել նշանակում է ինչ որ առումով սնել տվյալ լրատվամիջոցին, չմիջնորդավորված սնել նաև ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցին»,- ավելացրել է Շուշան Դոյդոյանը։
Լուիզա Այվազյանը, ներկայացնելով Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, նշեց, որ CIPE-ը ապատեղեկատվության թեմայով ծրագրեր նոր է սկսել իրականացնել։
«CIPE-ը այն քիչ կազմակերպություններից է, որի գործունեոթյան թիրախում մասնավոր հատվածն է ու բիզնեսների հետ աշխատող կազմակերպությունները։ Ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված ծրագրերը հաճախ ուղղված են ՔՀԿ-ներին կամ պետական պաշտոնյաներին ու մեր հետազոտությունները հաստատում են, որ մասնավոր հատվածը գրեթե հնարավորություն չի ունենում զարգացնելու իր կարողություններն այս ոլորտում։ Այնինչ մենք վստահ ենք որ ապատեղեկատվությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ գործարար համայնքի վրա, միևնույն ժամանակ ինքը՝ բիզնես համայնքը ապատեղեկատվության դեմ պայքարում մեծ պոտենցիալ ունի»,- նշեց Լուիզա Այվազյանը։
Աշխատաժողովի առաջին հատվածում ոլորտի առաջատար փորձագետներ Արթուր Պապյանը և Արտակ Հարությունյանը ներկայացրեցին ապատեղեկատվության խնդիրները միջազգային և տեղական համատեքստում, դրա հնարավոր ազդեցությունը բիզնես գործընթացների վրա, ռիսկերի շրջանակն ու կանխարգելման հնարավորությունները։ Մասնակիցները քննարկել են հայտանյան և միջազգային պրակտիկ օրինակներ, պատմել ոլորտին առնչվող իրենց փորձառության ու ակնկալիքների մասին։«Այս ոլորտում անելիքները շատ են, ուրախ եմ որ հնարավորությւոն ունեցանք հստակեցնելու խնդիրներն ու քննարկել դրանց լուծմանն ու կանխարգելմանն ուղղված մեխանիզմների շրջանակը։ Կարծում եմ առաջիկայում փոխգործակցության շատ առիթներ կլինեն․ վստահ եմ մեր անդամներից շատերը այս ոլորտում համակարգված գիտելիքի ու պրակտիկ հմտությունների կարիք ունեն»,- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պալատի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյան ։
Աշխատաժողովի երկրորդ հատվածում ԻԱԿ նախագահը մասնակիցներին ներկայացրեց Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը։ Մասնակիցները քննարկեցին դրանում ներառված հիմնական ուղղություններն ու մասնավոր հատվածի դերակատարությունը։
Քննարկվել են նաև ապատեղեկատվության դեմ պայքարի ինքնակարգավորման հնարավորությունները բիզնես ոլորտում և փոխգործակցության ցանցի դերն ու ձևավորման նախադրայլները թեմաները։
«Կարևոր է, որ ոլորտային ու պրակտիկ գործառնական խնդիրները քննարկելուց բացի հնարավորություն ունեցանք ծանոթանալ նաև Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագծին»,- նշեց «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ (AmCham) քաղաքականության խորհրդատու Արմինե Դավթյանը։ Նա իր պատրաստակամությունը հայտնեց առաջիկայում Ռազմավարության նախագիծը քննարկել նաև կազմակերպության անդամներ շրջանում՝ վստահեցնելով, որ սա հրաշալի առիթ է ոչ միայն երեք հարյուրից ավելի անդամներին ապատեղեկատվության դեմ պայքարի հնարավորությունների մասին իրազեկելու, այլև արժեքավոր և կիրառելի մեկանաբանություններ ստանալու համար։
Հանդիպման ավարտին մասնակիցները ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացը կարևորելը հաստատեցին նաև միանալով համատեղ փոխգործակցությունը խորհրդանշող հայտարարությանը, որով իրենց պատրաստակամությունը հայտնեցին միավորելու իրենց անհատական և մասնագիտական ջանքերը ապատեղեկատվության դեմ պայքարի գործում։