Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Պետական գնումների գործընթացի կազմակերպում․ դասընթաց ՏԻՄ գնումների մասնագետների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Պետական գնումների գործընթացի կազմակերպում․ դասընթաց ՏԻՄ գնումների մասնագետների համար

Ինֆորացիայի ազատության կենտրոնը «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում  ապրիլի 11-13-ը Երևանում կազմակերպում է կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց տեղական ինքնակառավարման մարմինների գնումների մասնագետների համար։

Դասընթացի թեմատիկ շրջանակը

Եռօրյա դասընթացն անցկացվելու է Երևանում օրական 6 ժամ զբաղվածությամբ։ Թեմատիկ համառոտ շրջանակը՝

  • ՀՀ պետական գնումների գործընթացը, պատասխանատուները,
  • Գնումների նախապատրաստում, գնման ձևերը և դրանց կիրառման պայմանները,
  • Գնումների գործընթացի հետ կապված պարզաբանումների տրամադրման կարգ, բողոքարկ կարգը,
  • Էլեկտրոնային գնումների պլանավորում, պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության էլեկտրոնային համակարգեր (gnumner.am, armeps.am), օգտվելու ձևերը և առանձնահատկությունները,
  • «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները և այլն։

Դասընթացը վարում է TAAP համընկերության դասընթացավար, պետական գնումների փորձագետ, «Գործք» հոլդինգի ղեկավար Արմեն Սարգսյանը։

Մասնակցության պայմանները

Դասընթացը նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմիննրի գնումների մասնագետների համար։ Մասնակիցների քանակը սահմանափակ է, ուստի մասնակցության հնարավորություն կստանան առաջինը գրանցվածները։

Ուշադրություն։ Ծրագիրը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, կացության հետ կապված ծախսերը չեն փոխհատուցվում։Դասընթացի օրակարգն ու մասնակցության մանրամասները կներկայացվեն գրանցված մասնակիցներին։

Գրանցման պայմանները

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 7-ը ներառյալ ուղարկել մասնակիցի տվյալներով (անուն ազգանուն, համայնք, պաշտոն, էլ․ հասցե և հեռախոսահամար)էլեկտրոնայաին նամակ Ինֆորմացիայի ազատության կենտրոն foi@foi.am հասցեով, կամ զանգահարել 094 700 974 հեռախոսահամարով։

ՏԻՄ ներկայացուցիչները կարող են գրանցվել նաև առացանց եղանակով՝ լրացնելով հետևյալ հարցաթեթը։Գրանցման հարցաթերթի հղումը՝ https://forms.gle/q6hVYcL7t9SYoCxv9։

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Skip to content