Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Ավելի բարձր տուգանքներ` տեղեկություն չտրամադրելու համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ավելի բարձր տուգանքներ` տեղեկություն չտրամադրելու համար

Կառավարությունն այսօր հաստատել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Արդարադատության նախարարություն համատեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը լիահույս է, որ նախագծի ընդունումը մի կողմից լրագրողներին, ՔՀԿ-ներին հնարավորություն կտա տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում պատշաճ իրականացնել իրենց տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանությունը, մյուս կողմից կանխարգելիչ նշանակություն կունենա՝ ստիպելով տեղեկություն տնօրինողներին պատշաճ պահպանել տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված կանոնակարգերը:

Կառավարության՝ մարտի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին» հարցը։ Նախագծով առաջարկվում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար նախատեսել 30.000-ից մինչեւ 70.000 ՀՀ դրամ վարչական տուգանք, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ 100.000-150.000-ի չափով։

Որպես արդյունք ակնկալվում է, որ Նախագծի ընդունմամբ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40%-ը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։

Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռևս 2021 թվականի նոյեմբերին և հանրագրով ներկայացրել Արդարադատության նախարարությանը, որն էլ դրական եզրակացություն է տվել դրան:

Նախագծի և դրա հիմնավորմանն առնչվող բոլոր փաստաթղթերը հասանելի են Կառավարության՝ մարտի 24-ի նիստի առցանց օրակարգում (https://www.e-gov.am/sessions/, 3-րդ հարց)։

 Factor TV-ի անդրադարձը թեմային

Skip to content