Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Քննարկվեց հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Քննարկվեց հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Արդարդատության նախարարությունում այսօր` նոյեմբերի 16-ին, քննարկվեց ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Հակակոռուպցիոն ռազմավարության աշխատանքային խմբի քարտուղար Մարիամ Գալստյանը, ՀՀ կառավարության Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետի պաշտոնակատար Կամո Ասատրյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը և ԻԱԿ-ի իրավախորհդատու Գևորգ Հայրապետյանը, «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Քննարկման արդյունքում հստակ դարձավ, որ ռազմավարության հաստատման համար ստեղծվում է խորհուրդ, որում երկու տեղեր են հատկացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, թե որ կազմակերպությունները կընդգրկվեն խորհրդում, կպարզի մրցույթը, որից հետո խորհուրդը կհաստատի ռազմավարությունը: Սուրեն Քրմոյանը դիմեց ներկաներին. «Կարծիք տվեք, գլուխներ խմբագրեք: Մենք ուզում ենք, որ մեր գործընկերներն այդ ամբողջ պրոցեսներին մասնակից լինեն: Մենք խնդրում ենք ձեզ այս փուլում ակտիվ մասնակցություն ունենալ: Չենք պահում ռազմավարությունը, ցանկանում ենք որակյալ փաստաթուղթ ստանալ` քննարկումների արդյունքում»: ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շրջանակներում ընտրվել են 4 թիրախային ոլորտներ` առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության ծառայությունների մատուցման ոլորտները: Քննարկման արդյունքում ՀԿ-ների ներկայացուցիչները շեշտեցին, որ հարկավոր է խորհրդի կազմում հասարակական սեկտորի ներգրավվածության ընդլայնում իրականացնել, հակակոռուպցիոն անկախ հանձնաժողովի ձևավորման, ապօրինի հարստացման քրեականացման խնդիրները պահել ռազմավարության կենտրոնում և ընդգրկել նաև սոցիալական ոլորտը` որպես թիրախային: Որոշվեց հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին հավելյալ ժամանակ տալ` ուսումնասիրելու նախագիծն, ինչպես նաև սեփական առաջարկությունները ամբողջական տեսքով ներկայացնելու համար:

Աղբյուրը՝ iravaban.net

Skip to content