Այսօր` 2013թ.-ի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի ապրիլի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի՝ վիճարկելով ՀՀ ԱԺ նախագահի 2012թ.-ի առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները տրամադրելու` ՀՀ ԱԺ-ի մերժումը:
2013թ.-ի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած դատաքննության ժամանակ ԻԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ԱԺ-ի ներկայացուցչին դիմեց հարցադրումներով` խնդրելով հստակեցնել, թե ինչ բնույթի տեղեկություններն է ԱԺ-ն համարել անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն: ԱԺ-ի ներկայացուցիչը միջնորդեց հետաձգել նիստը, որպեսզի կարողանա ներկայացնել ԻԱԿ-ի հարցադրումների պատասխանները: Հաջորդ նիստը տեղի կունենա 2013թ.-ի դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին:
Գործի մասին ավելի մանրամասն տես` https://foi.am/archives/3050/