2012թ.-ի մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Եվրոպայի միության հետ համատեղ հերթական անգամ կազմակերպում է ֆոտոցուցահանդես: Ֆոտոցուցահանդեսն անցկացվելու է “Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով: Ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 12:00-ին, ՀՀ նկարիչների միությունում (Աբովյան 16, 2-րդ հարկ):
Ցուցահանդեսն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: