Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, առաջին անգամ կազմակերպվում է «Մարդու իրավունքների EXPO 2011» Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազպակերպված EXPO 2011-ի տաղավարներում կներկայացվեն երեխաների, սոցիալապես անապահով անձանց, կանանց, բռնությունների և խոշտանգումների զոհերի, փախստականների, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող ներկայիս առավել սուր և արդիական խնդիրները:
«Մարդու իրավունքնրեի EXPO 2011» կազմակերպմանը աջակցել են շուրջ 80 հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Միավորված ազգերի զարգացման ծրագիրը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Կոնվերս Բանկը, Բաց հասարակության հիմնադրամը, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը։
Ժամը 11:00-ին
Բացման արարողություն՝ մուտքը միայն հրավիրատոմսերով: Լրագրողների համար մուտքն ազատ է:
Ժամը 15:00-18:00
«Մարդու իրավունքների EXPO 2011» բաց է հանրության համար: Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։