Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ն ընդդեմ “Համալսարանականներ” համատիրության

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն ընդդեմ “Համալսարանականներ” համատիրության

2012թ. փետրվարի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Ա. Մելքումյան) շարունակվեց ԻԱԿ-ն ընդդեմ “Համալսարանականներ” համատիրության դատական գործը: Համատիրության ներկայացուցիչը կրկին չէր ներկայացել դատարան: Դատական նիստը հետաձգվեց մինչ ս. թ. ապրիլի 22-ը: Եվ եթե այդ օրը կրկին պատասխանող կողմը չներկայանա դատարան, դատական նիստը տեղի կունենա առանց համատիրության ներկայացուցչի:

Հիշեցնենք. որ 2011թ. դեկտեմբերի 8-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել էր, քանի որ համատիրության ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին, ավելին՝ դատարանին չէր ներկայացրել անգամ հայցադիմումի պատասխանը:

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 13 հունիսի 2011 թ. 143-ի 8 թվագրմամբ և 30 հունիսի 2011 թ. 145-ի 3 թվագրմամբ գրավոր հարցում է կատարել “Համալսարանականներ” համատիրության նախագահ պարոն Արմեն Թադևոսյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկություները.

  1. Ե՞րբ և որտե՞ղ է հրապարակվել “Համալսարանականներ” համատիրության այն ժողովի հայտարարությունը, որի ժամանակ սահմանվել են Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի սպասարկման գումարների չափերը:
  2. Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել համատիրության նշված ժողովը և համատիրության քանի՞ անդամ է մասնակցել այդ ժողովին:
  3. Խնդրում ենք տրամադրել համատիրության այն նիստի արձանագրության պատճեն, որի ընթացքում սահմանվել են Ծարավ Աղբյուբի 55/5 շենքի սպասարկման գումարների չափերը:
  4. Խնդրում ենք տրամադրել նաև համատիրության այն որոշման պատճենը, որով սահմանվել են Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի սպասարկման գումարների չափերը:
  5. Որո՞նք են սպասարկման գումարների գնագոյացման հիմքերը, համաձայն որոնց սահմանվել են վերոնշյալ գումարների չափերը: Խնդրում ենք տրամադրել յուրաքանչյուր ծառայության դիմաց հաշվարկված գումարի չափերը առանձին աոանձին և դրանց համապատասխան հիմքերը:
  6. Խնդրում ենք տրամադրել 2011թ. հունիսի 14-ի դրությամբ համատիրության և մասանավոր ընկերությունների կամ անհատների հետ Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի աղբահանության, շենքի մուտքերի և հարակից տարածքների մաքրության, արտաքին լուսավորության, աստիճանավանդակների և միջանցքների լուսավորության, վերելակների պահպանման և այլ ծառայությունների մատուցման համար կնքվւսծ պայմանագրերի պատճենները:
  7. Խնդրում ենք տրամադրել “Համալսարանականներ” համատիրության 2011 թ. բյուջեի պատճեն:

Սակայն ԻԱԿ-ի հարցումները մնացել են անպատասխան:

ԻԱԿ-ը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել “Համալսարանականներ” համատիրությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ պարտավորեցնել “Համալսարանականներ” համատիրությանը հայցվող տեղեկատվությունը հրապարակել հանրության համար մատչելի վայրում:

Հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content