Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Հիմնադրվել է Տեղեկատվության ազատության կրթական կենտրոն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հիմնադրվել է Տեղեկատվության ազատության կրթական կենտրոն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող  «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակներում հիմնադրել է Տեղեկատվության ազատության կրթական կենտրոն, որը կգործարկվի 2010 թվականի նոյեմբերի 22-ից։

Վերապատրաստման դասընթացները տեղի կունենան 2010թ. նոյեմբերի 22-ից 2012թ. ապրիլի 22-ը: Յուրաքանչյուր դասընթաց կտեւի 3 օր: Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցներին կշնորհվեն պետական վկայականներ՝ վավերացված ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի, ԻԱԿ-ի եւ Հայ պետական ծառայողների միության կողմից։ Դասընթացներն իրականացվելու են 2010թ. հոկտեմբերին ՀՀ  քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հաստատված ծրագրին համապատասխան։

Առաջին եռօրյա դասընթացը կսկսի նոյեմբերի 22-ին, որին մասնակցելու են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի, ՀՀ գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարության աշխատակիցներ ինչպես երեւանից, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերից:
Skip to content