Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղեկատվությունը տրամադրվեց վճռի հրապարակումից 2 օր առաջ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվությունը տրամադրվեց վճռի հրապարակումից 2 օր առաջ

2010թ. մարտի 24-ին` դատարանի վճռի հրապարակումից 2 օր առաջ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Թիվ 2 Բուժմիավորում” ՓԲԸ-ից ստացավ տեղեկատվություն ստանալու իր հարցման պատասխանը` 9 ամիս ուշացումով:

Հիշեցնենք, որ 10.06.2009թ.-ին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն դիմեց “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը:
2. Առկա անվճար տրամադրվող դեղերի ցուցակի պատճե:
3. Նաեւ տեղեկացնել, որ եթե երեխան հիվանդ է եւ բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ներառված չէ վերոնշյալ ցուցակում, ապա կա՞ այլ տարբերակ` մինչեւ 7 տարեկան երեխային անվճար տրամադրելու այդ դեղը:
4. Ինչպե՞ս եւ տրամադրեք խնդրեմ տարբերակ, թե ինչ անի ծնողը, եթե անվճար տրամադրվող դեղերի ցուցակում կա դեղ, որի կարիքն ունի հիվանդ երեխան, եւ այն բժշկի կողմից չի տրամադրվում:

Հարցումը մնացել էր անպատասխան: Եվ ԻԱԿ-ը դիմել էր դատարան:

Դատարանի վճիռը կհրապարակվի 2010թ.-ի մարտի 26-ին ժամը 15:00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Է. Ավետիսյանի նախագահությամբ:

 

Skip to content