Մարտի 12-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց ԻԱԿ-ը եւ “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետարանի հայցի քննությունը: Դատարանում ԻԱԿ-ի եւ “Առավոտի” շահերի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցապահանջը: Լոռու մարզպետարանի իրավաբան Ալիկ Սահակյանն էլ հաստատեց, որ հարցումը ստացվել է, սակայն պնդեց, որ էլեկտրոնային հարցումը չի կարող գրավոր հարցում համարվել:
Գործը մտավ դատաքննության փուլ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին:
Այս թեմայով այլ նյութեր`