2009թ. հունիսի 18-ին Նորվեգիայում Եվրախորհրդի արդարադատության նախարարների հանդիպման ժամանակ անդամ պետությունների կողմից ստորագրվել եւ ուժի մեջ է մտել “Պաշտոնական փաստաթղթերի մասին” կոնվենցիան: Մասնակից 12 երկիր ստորագրել է նշյալ Կոնվենցիան, այդ թվում եւ` Վրաստանը:
Հայաստանի Հանրապետությունն առայժմ չի ստորագրել այդ փաստաթուղթը, քանի որ ՀՀ արդարադատության նախարարը հանդիպմանը ներկա չէր: Սակայն փաստաթուղթը բաց է ստորագրման համար, եւ, ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, չի բացառվում, որ Հայաստանը եւս կստորագրի “Պաշտոնական փաստաթղթերի մասին” կոնվենցիան: