Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Արագ դատավարություն` արագ ստացված պատասխան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Արագ դատավարություն` արագ ստացված պատասխան

Նուռնուսի գյուղապետը, դատարանի 14.03.2006թ. վճռի համաձայն, ամբողջական պատասխան տվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը:

16.01.2006թ. ԻԱ կենտրոնի Կոտայքի մարզի իրավաբան Ռոբերտ Ղազարյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Նուռնուս գյուղի գյուղապետ Գ. Մկրտչյանին և խնդրել էր տրամադրել այն քաղաքացիների տվյալները, որոնք ստացել են հողամասեր ամառանոցների համար Նուռնուս համայնքի տարածքում: Նուռնուսի գյուղապետն անպատասխան էր թողել հարցումը: Անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար Ռ. Ղազարյանը 23.02.2006թ. պաշտոնատար անձի անգործությունը վիճարկելու մասին հայց  էր ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան:

Դատական առաջին նիստը նշանակվել էր 14.03.2006թ.: Նիստի ժամանակ Նուռնուսի գյուղապետ Գ. Մկրտչյանը դիմում էր գրել և խնդրել էր գործը քննել իր բացակայությամբ` հայտնելով, որ հայցադիմումում նշված փաստերը համապատասխանում են իրականությանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118 հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը քննության առնվեց գյուղապետի բացակայությամբ: Նախագահող դատավոր Գ. Հեբոյանը հենց առաջին նիստի ժամանակ էլ բավարարեց հայցը:

Մեջբերում դատարանի 14.03.2006թ. կայացրած վճռից.

«Դատարանը, լսելով դիմողին, քննության առնելով գործում առկա փաստական տվյալները, գտավ, որ դիմումը հիմնավոր է և ենթակա է բավարարման….
Վերը շարադրածի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օրի 130-132, 138հհ դատարանը.

ՎՃՌԵՑ

Դիմումը բավարարել:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ղեկավարին պարտավորեցնել տեղեկություններ տալ նուռնուսի համայնքի տերիտորիայում քաղաացիներին հատկացված և նրանց կողմից չօգտագործված ամառանոցային հողամասերի վերաբերյալ, նշելով այդ քաղաքացիների տվյալները»:

Չնայած դատավճիռն օրինական ուժի մեջ պետք է մտներ 15 օր հետո` 29.03.2006թ.` Նուռնուսի գյուղապետ Գ. Մկրտչյանը 21.03.2006թ. պատասխան գրությամբ տրամադրեց պահանջվող ամբողջ տեղեկատվությունը:

Skip to content